Jump to content

Միացյալ Նահանգների և Կանադայի թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միացյալ Նահանգների և Կանադայի թեմ[1] կամ Գլենդելի Սուրբ Մարիամ Աստվածածնի Նարեկ թեմ (լատ. Eparchia Dominae Nostrae Naregensis)[2], Հայ կաթողիկե եկեղեցու՝ Հյուսիսային Ամերիկայի տարածքում գտնվող միակ թեմը, որը ներկայացնում է ԱՄՆ-ի հայ կաթողիկե և Կանադայի հայ կաթողիկե համայնքների հոգևոր կյանքը։ Կենտրոնը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճար, իսկ նախկինում թեմի մայր տաճարը Սուրբ Աննա տաճարն էր, որը գտնվում է Բրուքլինում։

Ամերիկահայ առաջին կաթոլիկ հոգևորականը Մարտիրոս Մկրյանն էր, որը 1899 թվականին ժամանելով Նոր Երկիր՝ ստանձնել է Բոստոնի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվի պարտականությունը։ Շուտով հայ կաթոլիկ համայնքներ են ձևավորվել նաև Փեթերսոնում, Ֆիլադելֆիայում, Ուոթերթաունում, Լոս Անջելեսում և այլուր։ Սակավաթիվ լինելու պատճառով հայ կաթոլիկները սեփական եկեղեցիներ չեն ունեցել և իրենց հոգևոր ծառայություններն իրականացրել են ամերիկյան կաթոլիկ եկեղեցիներում։ 1910 թվականին Նյու Յորքում ստեղծվել է հայ կաթոլիկ առաջին աղոթատեղին։ Հայ կաթոլիկ եկեղեցիներ հիմնվել են 1920-ական թվականների սկզբին։

Գլենդեյլի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Հետագա տարիներին հայ կաթոլիկ ոչ ստվար համայնքներ են ձևավորվել նաև այլ հայաշատ քաղաքներում։ Ի սկզբանե կազմավորվել է Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի թեմը (ներառում է նաև Կանադան)։ Առաջնորդարանը գտնվում է Նյու Յորքում։ Ներկայումս ԱՄՆ-ում թեմն ընդգրկում է 8 համայնքային կենտրոններ՝ իրենց եկեղեցիներով [Նյու Յորք, Պետերսոն, Ֆիլադելֆիա, Դետրոյթ, Լիթըլ Ֆոլզ, Լոս Անջելես (երկու), Սան Դիեգո, Քեմբրիջ։ Անարատ հղության քույրերի (Ֆիլադելֆիա, Բոստոն, Լոս Անջելես) և Մխիթարյան հայրերի (Լոս Անջելես) միաբանությունների ղեկավարությամբ գործում են դպրոցներ։

1981 թվականի հուլիսի 3-ին Սուրբ Աթոռը հիմնում է Հայ կաթոլիկ եկեղեցու Միացյալ Նահանգների և Կանադայի Առաքելական հովվապետությունը։ 2005 թվականի սեպտեմբերի 12-ին Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը հրապարակել է «Qui nuper successimus» կոնդակը, որը ԱՄՆ-ի և Կանադայի առաքելական քրմապետությունը վերափոխել է Նյու Յորքի Սուրբ Մարիամ Աստվածածնի Նարեկ թեմի։ 2014 թվականի դեկտեմբերի 29-ին թեմը ստացել է իր ներկայիս անվանումը, որը կապված էր թեմի մայր տաճարի Նյու Յորքից Գլենդել տեղափոխման հետ։

Հրատարակել են “Itemal Flame” (Նյու Յորք) և «Վարդենիկ» (Դիրբոռն) անգլերեն և հայերեն պարբերաթերթերը։ Լոս Անջելեսում հայ կաթոլիկները հրատարակել են «Վերելք» (1982-1999) և «Ավետաբեր» (1985 թվականից) պարբերաթերթերը։ Ներկայումս այս երկուսի միավորումով լույս է տեսնում «Ավետաբեր Վերելք» (2000 թվականից՝ Գլենդել) հանդեսը՝ որպես ԱՄՆ-ի արևմտյան հատվածի հայ կաթոլիկ համայնքի պաշտոնաթերթ։

Եկեղեցիներին կից գործում են նաև տիկնանց և երիտասարդական միություններ։

Թեմի առաջնորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Եպիսկոպոս Միքայել Ներսես Սեթյան (3.07.1981 - 18.09.1993),
  • Եպիսկոպոս Հովհաննես Դերձակյան Ջի Էյ Էմ (5.01.1995 - 30.11.2000),
  • Եպիսկոպոս Միքայել Մուրադյան Այ Ջի Փի Բի (30.11.2000 - 21.05.2011)[3],
  • Եպիսկոպոս Միքայել Մուրադյան Այ Ջի Փի Բի (2011 թվականի մայիսի 21-ից)։

Ծխական համայնքների ցուցակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմի ծխական համայնքները գտնվում են հետևյալ քաղաքներում,

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. ↑ "Armenian Diocese of Our Lady of Nareg in New York".
  3. ↑ Mirror-Spectator Staff (November 8, 2012). "New Bishop Takes Charge of Catholic Armenian Flock in US". The American Mirror-Spectator.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։