Գրիգոր Պետրոս Ը Տեր-Աստվածատրյան
| Գրիգոր Պետրոս Ը Տեր-Աստվածատրյան | |
|---|---|
| Ծննդավայր | Բրգնիք, Թուրքիա |
| Մահացել է | հունվարի 9, 1866 |
| Մահվան վայր | Սուրբ Տիրամոր վանք, Զմմառ, Քեսերվանի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] և Հայ Կաթողիկէ Եկեղեցի |
| Մասնագիտություն | պատրիարք և կաթոլիկ եպիսկոպոս |
| Զբաղեցրած պաշտոններ | տիտղոսավոր եպիսկոպոս և Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք |
Գրիգոր Պետրոս Ը Տեր-Աստվածատրյան (, Բրգնիք, Թուրքիա - հունվարի 9, 1866, Սուրբ Տիրամոր վանք, Զմմառ, Քեսերվանի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան[2]), Կիլիկիո ութերորդ հայ կաթոլիկ պատրիարքը։ Նա ստանձնել է Կիլիկիայի պատրիարքության պաշտոնը 1843 թվականին և շարունակել պաշտոնավարել մինչև իր մահը՝ 1866 թվականը։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստվածատուրյանը եղել է Զմմառի ճեմարանի փոխանորդ, իսկ ավելի ուշ՝ Կիլիկիո պատրիարքության պատրիարքական փոխանորդ: Նա երկու անգամ հրաժարվել է Կիլիկիո պատրիարք ընտրվելուց։ Միայն Սուրբ աթոռի խնդրանքով նա թույլ է տվել իրեն ընտրվել որպես նոր պատրիարք՝ 1843 թվականի հուլիսի 17-ին։ Հռոմի պապ Գրիգոր XVI֊ը 1844 թվականի հունվարի 25-ին հաստատել է իր ընտրվելը որպես պատրիարք։
Վերակառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ կաթոլիկ քրիստոնյաների հալածանքներից հետո պատրիարքը սկսել է վերակառուցման, հայրենադարձության և վերակազմավորման գործընթաց։ Իր պաշտոնավարման ընթացքում հիմնել է նոր թեմեր, կառուցել 15 եկեղեցի, կառուցել քահանայական տուն և բացել նոր դպրոցներ։ Նա վերանայել է Պատրիարքական Սահմանադրությունը, հրատարակել գրքեր, կատարել մի քանի թարգմանություններ և ընդարձակել պատրիարքական գրադարանը։
Սինոդ և Ռեգենտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1855 թվականին նա կոչ է արել Զմմառում ստեղծել Հայ Կաթողիկե եկեղեցու առաջին սինոդը և նախաձեռնել է եկեղեցու, ծեսերի և հովվական խնամքի բարեփոխումներ։ Նա բարեկամական համաբերություններ է պահպանել քրիստոնեական այլ եկեղեցիների և կառավարիչների հետ, և սերտ բարեկամություն զարգացրել Լիբանանի էմիր Բաշիր Շիհաբ II-ի հետ: Գրիգոր Պետրոս Ը Տեր-Աստվածատրյան Պողոս Ակդերյանին օծել է Եգիպտոսի Իսկանդերիայի առաջին եպիսկոպոս։
Գրիգոր Պետրոս Ը Տեր-Աստվածատրյանը մահացել է 1866 թվականի փետրվարի 9-ին[3]։ Նրա մահից հետո Կիլիկիո պատրիարքի աթոռը եկեղեցական քաղաքական նկատառումներով Զմմառից տեղափոխվել է Կոստանդնուպոլիս։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ «Patriarch Gregory Petros VIII (Michael) Der-Asduazadrian †». Վերցված է 2020-05-19-ին.
{{cite web}}: Unknown parameter|język=ignored (օգնություն); Unknown parameter|strony=ignored (|pages=suggested) (օգնություն) - ↑ «08- Գրիգոր Պետրոս Ը. Տէր Աստուածատուրեան (1843-1866)». Armenian Catholic Church (ամերիկյան անգլերեն). 2017-07-07. Վերցված է 2024-11-09-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «bishop/bderasd». Catholic-Hierarchy.org. David M. Cheney.
- Biographies of Past Catholicos Patriarchs in the Armenian Catholic Church History (english)
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
