Գրիգոր Պետրոս Զ Ճերանյան
Գրիգոր Պետրոս Զ Ճերանյան | |
---|---|
Մահացել է | սեպտեմբերի 22, 1840 |
Մահվան վայր | Զմմառ, Քեսերվանի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] և Հայ Կաթողիկէ Եկեղեցի |
Մասնագիտություն | պատրիարք, աստվածաբան և կաթոլիկ եպիսկոպոս |
Զբաղեցրած պաշտոններ | թեմի հովվապետ |
Գրիգոր Պետրոս Զ Ճերանյան (- սեպտեմբերի 22, 1840, Զմմառ, Քեսերվանի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան) Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու վեցերորդ հայ կաթողիկոս-պատրիարքը։ Հայ Կաթողիկե եկեղեցում նրան դիմում են որպես «կարգով պատրիարք»։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգոր Ճերանյանը եղել է Հայ Անտոնիանցների միաբանության քահանա, աստվածաբան և իրավաբան։ Հայերենից բացի տիրապետել է նաև արաբերեն, թուրքերեն, լատիներեն և իտալերեն լեզուներին։ Նա հայտնի է եղել իր եկեղեցական քարոզներով։ Ճերանյանը, մինչ պատրիարք նշանակվելը, եղել է Մարաշի եպիսկոպոսության ղեկավար։ Նա 1812 թվականի հունիսի 23-ին ընտրվել է Կիլիկիայի պատրիարք։ Պիուս VII պապը (1800–1823) նրան այդ պաշտոնում է հաստատել 1815 թվականի ապրիլի 8-ին։
Քաղաքական ցնցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1828-1840 թվականներին Հայ Կաթողիկե եկեղեցուն մի քանի անգամ սպառնացել է ոչնչացման վտանգը։ Ադրիանապոլսի պայմանագրով (1829 թվականի սեպտեմբերի 14) ավարտվել է 1828 թվականին սկսած ռուս-թուրքական պատերազմը։ Ռուսաստանը ստացել է Դանուբի գրեթե ողջ գետաբերանը և Հայաստանի մեծ մասը։ Ֆրանսիական զորքերը 1830 թվականին գրավել են Ալժիրը, իսկ 1831 թվականին Եգիպտոսի օսմանյան կառավարիչ Մուհամմադ Ալի փաշան հրաժարվել է օսմանյան սուլթան Մահմուդ II-ին իր հպատակությունից և գրավել Սիրիան։ Հայ կաթոլիկ քահանաներն ու հավատացյալները հալածվել են և ստիպված են եղել փախչել։ Բզոմմարի մոտ գտնվող վանքերում այս անհանգիստ տարիներին թաքնվել են բազմաթիվ հայ կաթոլիկ հոգևորականներ։ Բզոմմարի ճեմարանը ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել դասավանդումը, իսկ ճեմարանականներին՝ կրճատել: Նոր կառավարիչները փորձել են միավորել Հայ Կաթողիկե եկեղեցին Հայ ուղղափառ եկեղեցու հետ։ Սակայն, 1830 թվականին Պետրոս Զ-ն Մահմուդ II-ից ստացել է Հայ Կաթողիկե եկեղեցու անկախության երաշխիքը և 1830-1833 թվականներին սկսել վերակառուցել թեմերը։
Օսմանյան կայսրության և Մուհամմադ Ալի փաշայի միջև հակամարտությունը Սիրիային տիրապետելու շուրջ, որը կրկին բռնկվեց 1839 թվականին, վերաճեց Արևելյան ճգնաժամի, որում ներգրավված էին նաև եվրոպական տերությունները։ Պետրոս Ե-ն իր կյանքը նվիրեց՝ պաշտպանելով հայ կաթոլիկ քրիստոնյաներին։
Հրաշագործ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույնիսկ կենդանության օրոք Ճերանյանը հրաշագործի համբավ է ունեցել։ Մահից կարճ ժամանակ անց նրան մեծարել են որպես սուրբ և բժշկող։ Երբ նրա ոսկորները հանել են, դրանք որևէ կերպ վնասված չէին։ Նա մինչ օրս հայ կաթողիկե եկեղեցում համարվում է ժողովրդական սուրբ:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «bishop/bdjer». Catholic-Hierarchy.org. David M. Cheney.
- Biographies of Past Catholicos Patriarchs in the Armenian Catholic Church History (english)
|