Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար (Գլենդել)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՏեղագրությունԳլենդել, Կալիֆոռնիա
Հասցե1510 E Mountain St Glendale, CA 91207
ԴավանանքՀայ կաթողիկե եկեղեցի Հայ կաթողիկե եկեղեցի
ԹեմԳլենդելի Սուրբ Մարիամ Աստվածածնի Նարեկ թեմ
Օծման թվականմարտի 18 2001
Հիմնական ամսաթվերը2001
Ներկա վիճակկանգուն
ՆվիրվածԳրիգոր Լուսավորիչ
ԱնվանվածԳրիգոր Լուսավորիչ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1999
Կառուցման ավարտ2001
Հիմնադրված1998
Քարտեզ
Քարտեզ
34°09′55″ հս․. լ. 118°13′59″ ամ. ե.HGЯO
 Saint Gregory the Illuminator Armenian Catholic Cathedral (Glendale, California) Վիքիպահեստում
stgregoryarmenian.org

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար (անգլ․՝ St. Gregory the Illuminator Cathedral), հայ կաթոլիկ տաճար, որը գտնվում է ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Գլենդելում։ Այն Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի Տիրամոր Նարեկի Հայ Կաթողիկե թեմի նստավայրն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում Արևմտյան Հայաստանից եկած (հիմնականում Էրզրումից, Կոստանդնուպոլսից, Մարդինից) կաթոլիկ հայերը եկան Միացյալ Նահանգներ, որ աշխավայր գտնեն։ Համիդյան ջարդերից փրկվածները կենտրոնացել էին ԱՄՆ-ի մի քանի քաղաքում, հիմնականում՝ Նյու Յորքում։ Կաթոլիկ հայ համայնքներ հիմնվել են նաև Նյու Ջերսիում, Բոստոնում, Դեթրոյթում, Լոս Անջելեսում և Կալիֆոռնիայի այլ քաղաքներում։

Բազմաթիվ քաղաքներում հիմնվել են նաև հայ կաթոլիկ կրթական կազմակերպություններ։ Ֆիլադելֆիայում և Բոստոնում հիմնադրվել են հայ քույրերի քոլեջներ, որոնք հարյուրավոր հայ երեխաների կրթությամբ էին զբաղվում։ Հետագայում նմանատիպ քոլեջ հիմնվեց Լոս Անջելեսում։ Մխիթարյանները զբաղված էին հայապահպանության խնդրով՝ Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների ջանքերով Լոս Անջելեսում հիմնվեց Մխիթարյան վարժարանը։

Բազմաթիվ հայեր 1970-ական թվականներին և հետագա տարիների ընթացքում Մերձավոր Արևելքի երկրներից, օրինակ՝ Լիբանանից և Սիրիայից, եկան Միացյալ Նահանգներ և Կանադա։ Տնտեսական ճգնաժամի պատճառով Արգենտինայից նույնպես ներգաղթել են նաև բազմաթիվ հայեր։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների ներսում բազմաթիվ կաթոլիկ հայեր տեղափոխվեցին Սան Ֆրանցիսկո, Սան Դիեգո, Չիկագո, Վաշինգտոն, Ատլանտա, Մայամի և Ինդիանապոլիս ։

Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանը Լոս Անջելեսի առաքելության է նշանակվել 1989 թվականին։ Նա սկսեց նոր եկեղեցի նախագծել Գլենդել քաղաքում։ 1997 թվականին Մինասյանը Լյութերական եկեղեցիշու շենքն է ձեռք բերել Մաունթ Սթրիթում։ Շենքը վերանորոգվել է, որպեսզի հայկական ծիսական պատարագ մատուցվի։ Հայկական ոճի խորանը կառուցել են Ռաֆայել և Տաճատ Յարդեմյանները հայրերը։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքը հիմնադրվել է 1998 թվականին, և Մինասյանը թողել է Տիրամայր Նահատակաց թագուհին։ Հին եկեղեցին քանդվել է նոր եկեղեցու համար ճանապարհ բացելու համար։ Ներկայիս եկեղեցու հիմնաքարը դրվել է 1999 թվականի օգոստոսի 15-ին։ Այն նախագծվել է հայկական ավանդական ոճով և երկու տարի է պահանջվել[1]։ Եկեղեցու բակում գտնվում է 17-րդ դարի հայ քրիստոնեության հիշատակը հավերժացնող հուշարձա։ Այնտեղ նշված են ծխի բոլոր հովանավորների ու բարերարների անունները։ 2001 թվականի մարտի 18-ին եկեղեցին օծել է ԱՄՆ-ի և Կանադայի հայ կաթոլիկների էքսարք եպիսկոպոս Մանուել Բաթակյանը։

17-րդ դարի հայ քրիստոնեության հիշատակը հավերժացնող հուշարձան

Մինասյանը 2004 թվականին լքեց Սուրբ Գրիգորը, ում փոխարինեց Անդոն Նորադունկյանը, ով մեկ տարի առաջ եկել էր ծխական համայնք որպես հովվի օգնական։ Մյուս տարի նրան փոխարինեց Անդոն Սարոյանը։

2005 թվականին Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI որոշմամբ ԱՄՆ-ի և Կանադայի կաթոլիկական էկզարխատն թեմի կարգավիճակ է ստացել։ Այն սպասարկել է 35000 կաթոլիկ հայի Միացյալ Նահանգներում և մոտ 10000 կաթոլիկ հայի Կանադայում։ Թեմի եպիսկոպոսը, որն իրավազորություն ունի Կանադայի և Ամերիկայի կաթոլիկների վրա, որոնք Հայ կաթոլիկ եկեղեցու անդամներ են, դարձավ Մանուել Բաթաքյանը։ Մայիսի 23-ին 2011 թվականին Միացյալ Նահանգների կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի նորությունների հաղորդագրության համաձայն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI- ը Զմմառի Նոտր Դամի միաբանության վերադաս վարդապետին՝ արքեպիսկոպոս Միքայել Անտուան Մուրադյանին, նշանակել է թեմի նոր եպիսկոպոս հայ կաթոլիկների համար։ Լիբանանում ծնված եպիսկոպոս Մուրադյանի նշանակումը հրապարակվել է մայիսի 21-ին Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Պիետրո Սամբիի կողմից[2]։

2012 թվայանին թեմը Նյու Յորքից տեղափոխվեց Գլենդել։ Նյու Յորքի եկեղեցին վաճառվում էր, և մինչ այդ թեմին առաջարկվում էր նոր եկեղեցու շենք։ Եպիսկոպոսը որոշեց թեմը տեղափոխել Գլենդել, քանի որ այդ տարածքում ավելի շատ հայ կաթոլիկ ընտանիքներ կան, քան Նյու Յորքում[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Saint Gregory the Illuminator Armenian Catholic Cathedral: History». Armenian Catholic Eparchy of Our Lady of Nareg in the United States of America and Canada. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  2. «Pope Names New Eparch for Armenian Catholics In US And Canada». USCCB News Release. 2011 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 25-ին.
  3. Mirror-Spectator Staff (2012 թ․ նոյեմբերի 8). «New Bishop Takes Charge of Catholic Armenian Flock in US». The American Mirror-Spectator. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Media related to Saint Gregory the Illuminator Armenian Catholic Cathedral (Glendale, California) at Wikimedia Commons
  • Official Cathedral Site