Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյան
Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյան | |
Կրթություն | Պապական Գրիգորյան համալսարան և Salesian Pontifical University? |
---|---|
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս |
Ծնունդ | նոյեմբերի 24, 1946 (78 տարեկան) Բեյրութ, Լիբանան |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Ծայրագույն Պատրիարք և ամենայն Հայոց կաթողիկե հայրապետ ' (նոյեմբերի 24, 1946, Բեյրութ, Լիբանան), Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք (2021 թվականից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 24-ին Բեյրութում։ Պատրիարքական հոգևորականության Զմմառի ինստիտուտի անդամ է։ Ավարտել է Զմմառի Աստվածածնի վանքի (Լիբանան) բարձրագույն աստվածաբանական ճեմարանը, Հռոմի հայկական ճեմարանը, Լա Սապիենցայի Հռոմեական համալսարանը (մասնագիտությունը՝ գործնական հոգեբանություն)[1]։ Քահանա է ձեռնադրվել 1973 թվականին Սբ. Եղիայի և Սբ. Գրիգոր Լուսավորիչի Մայր տաճարում (Բեյրութ)։ Նա մեծ ներդրում է ունեցել Լիբանանում հայ կաթոլիկ համայնքի զարգացման գործում (հիմնել է սկաուտական ջոկատ, բացել Սուրբ Խաչ եկեղեցին Զալկա քաղաքում), Հայ Կաթողիկե հեռուստաընկերության հիմնադիրն է։ 1996 թվականից ծառայել է Միացյալ Նահանգներում[2], 2005 թվականին նշանակվել է Երուսաղեմի և Ամմանի պատրիարքական քրմապետ։
2011 թվականի հունիսի 24-ին նշանակվել է Արևելյան Եվրոպայի առաջնորդության ղեկավար և Կապադովկիական Կեսարիայի (լատ. Caesariensis in Cappadocia Armenorum) տիտղոսակիր արքեպիսկոպոս, 2011 թվականի հուլիսի 16-ին ձեռնադրվել է եպիսկոպոս Ներսես Պետրոս ԺԹ. Թարմունու առաջնորդության իր նախորդ ծառայակիցներ՝ արքեպիսկոպոս Նշան Գարաքեհեյանի (Nechan Karakéhéyan) և տիտղոսակիր եպիսկոպոս Մանուել Պատակյանի (Manuel Batakian) հետ համատեղ։
2021 թվականի սեպտեմբերի Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանն ընտրվել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք[3]։ Գահակալության արարողությունը տեղի է ունեցել Բեյրութի Սուրբ Եղիա աթոռանիստ եկեղեցում՝ հոկտեմբերի 24-ին։ Նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ստացել է Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյան անունը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Назначен новый глава ординариата Восточной Европы, Армении и Грузии Армяно-католической церкви
- ↑ Archbishop Minassian visits the Latin Patriarchate(չաշխատող հղում)
- ↑ «Ընտրվել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոսը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
|