Նշան Գարաքեհեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նշան Գարաքեհեյան
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ ապրիլի 17, 1932(1932-04-17)
Պիրեյոս, Հունաստան
Մահ փետրվարի 15, 2021(2021-02-15) (88 տարեկան)
Երևան, Հայաստան

Նշան Գարաքեհեյան (մկրտության անունը՝ Եղիա, ապրիլի 17, 1932(1932-04-17), Պիրեյոս, Հունաստան - փետրվարի 15, 2021(2021-02-15), Երևան, Հայաստան), հայ կաթողիկե եկեղեցու եպիսկոպոս, 1991 թվականից մինչև 2000 թվականի սեպտեմբերի 27-ը եղել է Հունաստանի միաբանության ղեկավարը, 2000 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2005 թվականի ապրիլի 2-ը՝ Սպահանի եպիսկոպոս, 2005 թվականի ապրիլի 2-ից մինչև 2010 թվականի հունվարի 6-ը՝ Արևելյան Եվրոպայի քահանայապետը։ Եղել է պատրիարքական հոգևորականության Բզոմարի ինստիտուտի վանական միաբանության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշան Գարաքեհեյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին Հունաստանի Պիրեաս քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Հայ Կաթողիկե և ՀԲԸՄ միացյալ վարժարանում, Սուրբ Հակոբի ազգային վարժարանում, Հայ Կաթողիկե Հ. Օ. Խաչ միացյալ վարժարանում, Ֆրեր Մարիստ գիմնազիայում։ 1948 թվականին մտել է Զմմառի վանքի փոքր նորընծայարան, 1955 թվականին ընդունվել Հռոմի Լևոնյան վարժարան և 6 տարի հաճախել հիսուսյան հայրերի քահանայապետական Գրիգորյան համալսարանի փիլիսոփայության և աստվածաբանության դասերին։ 1960 թվականի հուլիսի 2-ին ձեռնադրվել է քահանա[1]։ 1961-1963 թվականներին եղել է Զմմառի նորընծայարանի հսկիչ, 1963-1968 թվականներին՝ Բուրջ Համուդի փոխժողովրդապետ, 1968-1969 թվականներին՝ Կահիրեի փոխժողովրդապետ, 1969 թվականին՝ Բեյրութի փոխժովրդապետ, 1969-1976 թվականներին՝ Տիքվանի Զմմառյան ճեմարանի տնօրեն, 1976-1977 թվականներին՝ Զմմառի Մեծավոր և ընդհանուր մատակարար, 1977-1978 թվականներին՝ Զալքայի հոգևոր հովիվ, 1978-1984 թվականներին՝ Սան Պաուլոյի ժողովրդապետ և եպիսկոպոսական փոխանորդ, 1984-1991 թվականներին՝ Մարսելի ժողովրդապետ, 1991 թվականին նշանակվել է Հունական միաբանության ղեկավար, 1991 թվականին՝ Հունաստանի հայ կաթողիկե թեմի առաջնորդ, 1993-2001 թվականներին՝ Առաջնորդական փոխանորդ կաթողիկե Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի, 2001-2005 թվականներին՝ Իրանի հայ կաթողիկե թեմի առաջնորդ՝ 2001 թվականին ձեռնադրվելով Իսպահանի թեմի եպիսկոպոս։ 2003 թվականի հունվարի 7-ին նշանակվել է Հունաստանի միաբանության առաքելական կառավարիչ։ 2005 թվականի ապրիլի 2-ին նշանակվել է Արևելյան Եվրոպայի միաբանության և Հայկական Ադանայի տիտղոսակիր եպիսկոպոս։ 2010 թվականի հունվարի 6-ին հրաժարական է  տվել։

2010-2015 թվականներին Գարաքեհեյանը պաշտոնավարել է որպես Իրանի և Հունաստանի հայ կաթողիկեների առաջնորդ[2]։

Մահացել է 2021 թվականի փետրվարի 15-ին Երևանի Հայ կաթողիկե առաջնորդարանում՝ 89 տարեկանում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Այսօր Արհ. Տ. Նշան Արքեպս.Գարաքեհեանի քահանայական ձեռնադրութեան 60-րդ յոբելեանն է։ - Vatican News». www.vaticannews.va. 2020 թ․ հուլիսի 2. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
  2. Հ. Նշան Արքեպիսկոպոս Գարաքեհեյան
  3. «Վախճանվեց Արհ. Տ. Նշան Արքեպս. Գարաքեհեյանը։». kievao.com.ua. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.