Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ազատան)
Ազատան գյուղի ՝ Սուրբ Մարիամ Աստվածածին Հայ Կաթողիկե եկեղեցի
ՍԲ.Մարիամ Աստվածածին եկեղեցի ՍԲ. Աստվածածին | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Հայ Կաթողիկե եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Լոռու մարզ և Ազատան |
Դավանանք | Հայ Կաթողիկե եկեղեցի |
Թեմ | Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Արևմտյան Եվրոպայի հայ Կաթողիկե թեմ |
Օծման թվական | 1998 թվական, ձեռամբ Տ. Ներսես Եպիսկոպոս Ներսիսյանի |
Հոգևոր կարգավիճակ | Վանք |
Հիմնական ամսաթվերը | 1852[1] |
Ներկա վիճակ | Կանգուն |
Կազմված է | Հայ Կաթողիկեներ |
Ժառանգության կարգավիճակ | Պատմական կոթող |
Առաջնորդ | Հայր Միքայել Բասալե |
Անվանված | ՍԲ Աստվածամայր եկեղեցի |
Ճարտարապետ | Անհայտ |
Հիմնադիր | Երջանկահիշատակ Տեր Գրիգոր (19-րդ դարի քահանա) |
Հիմնադրված | 1842-1852 թվականներ |
Առաջին հիշատակում | Պատմիչ Ղևոնդ Ալիշան |
Գմբեթ | Ավագ Միագմբեթ տաճար |
Բնակիչ | 1535 |
![]() | |
![]() | |
Սուրբ Աստվածածին կաթոլիկ եկեղեցի[2], Հայ կաթողիկե եկեղեցի, գտնվում է Հայաստանի Շիրակի մարզի Ազատան գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։
Ազատանի հայ Կաթողիկե եկեղեցին իր ժամանակների եզակի կառույցներից է, որը մի քանի դար շարունակ հավատացիալներին պահել և պահպանել է իր շուրջը։ Այս վանքը կառուցվել է ժողովրդավարական հավատքի հիման վրա ։Վանքի շառավիղը եղել և մնում է ժողովրդի մեջ հավատք տոգորելու և փրկելու գործը։
Ազատան գյուղի արևմտյան մասում գտնվող Սուրբ Աստվածածին կաթոլիկ եկեղեցին ի սկզբանե եղել է փայտաշեն կառույց, որը կառուցվել է 1830-ական թվականներին, քահանա Տեր Գրիգորի նախաձեռնությամբ։ Որից հետո 1845 թվականին սկսվել է քարաշեն եկեղեցու կառուցումը, որը ավարտվել է 1852 թվականին։
Եկեղեցին միանավ բազիլիկ տիպի կառույց է։ Եկեղեցուն կից կա զանգակատուն։ Ազատան գյուղի Սուրբ Ստեփանոս և Սուրբ Աստվածածին կաթոլիկ եկեղեցիները գրեթե նույն ոճի մեջ են կառուցված։
1890-ական թվականներին եկեղեցին վերակառուցվում է երկրաշարժի փլուզումից հետո։
Խորհրդային անաստվածության տարիներ եկեղեցին փակվել է և վերածվել է պահեստի։
Արդեն իսկ հետհրդային շրջանում եկեղեցին վերանորոգվում է և 1998 թվականին հունուարի 6-ին եկեղեցին իր դռներն է բացում[3]։ Ազատանի այս եկեղեցին իր բազմաընդհա ուր արժեքներով առաջնորդվող քրիստոնեական կերտում է։Կաթողիկե վանքը ունի իր տոները և ավանդույթները։
Խորհրդային աստվածմերժության տարիներին, հայ ժողովրդին տոգորված և դաջված էր աստվածային կարգից անցումը անաստվածային կարգի հաստատման, վերազինում էր ժողովրդին աթեիզմին հակվելու, տալով որ բարոյագիտական և համազգային չարախինդ նպատակներ։ Հայ եկեղեցին Խորհրդային տարիներից հետո նորից վերականգնեց իր դիրքերը Հայոց աշխարհում։
Ազատանի հայ Կաթողիկե եկեղեցու Հոգևոր-կրթական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս Խորհրդային միության փլուզումից հետո Ազատանի Հայ Կաթողիկե Եկեղեցին սկսել էր կրթական գործը ։
Այս պահին եկեղեցին ակտիվ է թե՛ երիտասարդական թե՛ կրթական ուղիներում ։Երիտասարդական և նորարարական զարգացման տիպի կազմակերպությունների հետ ։ Եկեղեցուն հարևան գործում է Կիրակնօրյա դպրոցը ։Կիրակնօրյա դպրոցը լայն հնարավորություն է երեխաների համար թե սովորել ու և թե՛ իրենց հմտությունները զարգացնելու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://armenianchurchco.com/6920.html
- ↑ «ԱԶԱՏԱՆ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Հայացք՝ Ազատանի Սբ. Աստվածածին եկեղեցուն» (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.