Երուսաղեմի առաջնորդություն
Արտաքին տեսք
Երուսաղեմի առաջնորդություն | |
---|---|
Տեսակ | պատրիարքական էքզարխատ |
Մասն է | հայ կաթողիկե եկեղեցու թեմ |
Կրոն | Հայ Կաթողիկէ Եկեղեցի |
Հիմնադրման թվական | 1991 |
Երկիր | occupied Palestinian territories |
Ղեկավար | Նարեկ Նաամոյան |
Անդամների քանակ | 500 |
Տաճար | Սուրբ Աստվածածին եկեղեցի |
Գլխամաս | Երուսաղեմ |
Patriarchal Exarchate of Jerusalem and Amman Վիքիպահեստում |
Չշփոթել Երուսաղեմի հայոց պատրիարքություն հոդվածի հետ։
Երուսաղեմի առաջնորդություն[1], հայ կաթողիկե եկեղեցու՝ Մերձավոր Արևելքի տարածքում գտնվող, Տանն Կիլիկիո կաթողիկոսության պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է Սուրբ Երկրի ողջ պատմական շրջանը՝ Պաղեստինի խոշորագույն՝ Երուսաղեմ քաղաքի կաթողիկե հայության և Հորդանանի հաության հոգևոր կյանքը։ Առաջնորդանիստը՝ Երուսաղեմի սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Թեմի առաջնորդն է Ժոզեֆ Քելեքյանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երուսաղեմի առաջնորդությունը հիմնել է Սուրբ Աթոռը 1991 թվականի հոկտեմբերի 1-ին։ 1998 թվականին այն կորցրել է իր ինքնավար կարգավիճակը և սկսել է ենթարկվել Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարքին։ 2002 թվականին Երուսաղեմի առաջնորդությունը կրկին դարձել է անկախ կառույց։
Ներկայումս առաջնորդությունում գործում է երկու ծխական համայնք՝ մեկը Երուսաղեմում, մյուսը՝ Ամմանում։
Առաջնորդության եպիսկոպոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- քահանա Ժոզեֆ Դեբս (1991-1992)
- քահանա Ժոզեֆ Ռուբյան (1992-1995)
- Անդրե եպիսկոպոս Բեդօղլույանը, (1995-1998)
- Սեդե սոպրեսա (1998-2002)
- Գևորգ եպիսկոպոս Խազումյան (15.10.2001 - 15.03.2006), նշանակվել է Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոս
- քահանա Ռաֆայել Ֆրանցիսկոս Մինասյան,(2006 - 24.06.2011)
- քահանա Ժոզեֆ Քելեքյան (08/08/2011 – առ այսօր)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Annuario Pontificio, Libreria Editrice Vaticana, Città del Vaticano, 2003, ISBN 88-209-7422-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեղեկություն(անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երուսաղեմի առաջնորդություն» հոդվածին։ |