Jump to content

Հակոբ Պետրոս Բ Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Պետրոս Բ Հովսեփյան
Ծնվել է17-րդ դար
ԾննդավայրՀալեպ
Մահացել է1753
Մահվան վայրԶմմառ, Քեսերվանի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան
ՔաղաքացիությունՍիրիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] և Հայ Կաթողիկէ Եկեղեցի
Մասնագիտությունկաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Զբաղեցրած պաշտոններթեմի հովվապետ և Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք

Հակոբ Պետրոս Բ Հովսեփյան (17-րդ դար, Հալեպ - 1753, Զմմառ, Քեսերվանի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու երկրորդ հայ կաթողիկոս-պատրիարքը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Պետրոս Բ. Հովսեփյանի ծննդյան տարեթիվը ստույգ չի նշվում պատմական աղբյուրներում։ Նա եղել է Հալեպից և երկար տարիներ անցկացրել է Լիբանանում՝ Քադիշայի Սուրբ Անտոնի վանքում, վարել է կրոնավորական կյանք[2]։ Հակոբ Հովսեփյանը հետագայում դարձել է Հալեպի թեմի եպիսկոպոս Աբրահամ Պետրոս Ա Արծիվյանի օգնականը և իր գործունեությամբ նպաստել հայկական հոգևոր և մշակութային կյանքի զարգացմանը։

Նա դարձել է Հալեպի պատրիարք, ակտիվորեն մասնակցելով եկեղեցական կառույցների ու վանքերի կառուցմանը, ինչպես նաև հոգևոր կյանքի կազմակերպմանը Հալեպում և Լիբանանում։

1740-ականներին Հակոբ Բ.-ը նշանակալի դեր է խաղաել Զմմառի վանքի կառուցման գործում, որն այժմ համարվում է հայ կաթոլիկների կարևորագույն կենտրոններից մեկը[3]։

Հակոբ Պետրոս Բ. Հովսեփյանը մահացել է 1753 թվականին Լեռնալիբանանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]