Jump to content

Դամասկոսի թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դամասկոսի թեմ
Հիմնական տվյալներ
Տեսակպատրիարքական էքզարխատ
ԵրկիրՍիրիա Սիրիա
ԴավանանքՀայ Կաթողիկէ Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1984
ՏաճարԹագուհի Տիեզերաց
ԳլխամասԴամասկոս, Սիրիա
Մասն էհայ կաթողիկե եկեղեցու թեմ
ԱռաջնորդՋոզեֆ Առնաութի
Հիմնադրված1984
Քարտեզ
Քարտեզ
 Patriarchal Exarchate of Damascus Վիքիպահեստում

Դամասկոսի թեմ[1] Հայ կաթողիկե եկեղեցու՝ Սիրիայի տարածքում գտնվող, Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը պատկանող երեք թեմերից (Բերիո և Կամիշլիի հետ միասին) մեկը, որը ներկայացնում է երկրի մայրաքաղաք Դամասկոսի կաթողիկե հայության հոգևոր կյանքը։ Առաջնորդանիստը և միակ տաճարը՝ Դամասկոսի Թագուհի Տիեզերաց եկեղեցի։ Թեմի առաջնորդը 1997 թվականից Ջոզեֆ Առնաութին է, որը մինչ այդ եղել է Կամիշլիի (1989-1992), ապա Բուենոս Այրեսի առաջնորդը (1992-1997)։

Օսմանյան տիրապետության շրջանում՝ 1763 թվականին, երբ հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդը Միքայել Պետրոս Գ-ն էր, հիմնադրվել էր Դամասկոսի հայ կաթողիկե համայնքը։ Առաջին քահանան Հովսեփ Թոքաթլյանն էր (1778-1782)։ 1863 թվականին օծվում է հին եկեղեցին։ 1969 թվականին համայնքի հոգևոր առաջնորդներին տրվում է եպիսկոպոսի աստիճան[2]։

Դամասկոսի թեմն ստեղծվել է 1984 թվականին՝ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի կոնդակով՝ Տանն Կիլիկիո կաթողիկոսության իրավասության ներքո[3]։ Մինչև 1997 թվականը թեմի առաջնորդն էր Գևորգ Թայրոյանը[2]։ Նախքան սիրիական ճգնաժամը համայնքը եղել է բավական աշխույժ[4][5]։ Ճգնաժամի տարիներին տուժել են պատրիարքարանը և եկեղեցին[6]։ 2020 թվականի դրությամբ համայնքի հայության քանակը հաշվվում էր շուրջ 700 ընտանիք՝ 4500 անձ, որը մասնակցություն ունի կաթողիկե համայնքի կյանքին[4][7]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն Դամասկոսի հայոց թեմի սուրբ Սարգիս առաքելական եկեղեցու՝ պատարագներն այստեղ մատուցվում են արաբերեն, արամեերեն և լատիներեն, որով էլ բացատրվում է կաթողիկե հայության ոչ հայախոս լինելը։ Բացի հայ կաթողիկե համայնքից, մայրաքաղաք Դամասկոսում գործում է ևս երեք կաթոլիկ եկեղեցու թեմ՝ հունական, ասորական և մարոնիական։

Դամասկոսի թեմին է ենթարկվում Ալիշան վարժարանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. 2,0 2,1 «Armenian Catholic Patriarchal Exarchate Damascus». armeniancatholic.org.
  3. Annuario Pontificio, Libreria Editrice Vaticana, Città del Vaticano, 2003, ISBN 88-209-7422-3
  4. 4,0 4,1 «Հարցազրոյց Դամասկոսի հայ կաթողիկէ ժողովրդապետ գերաշնորհ Գէորգ վրդ Պահէեանի հետ». Մասիս. Նոյեմբեր, 2016 թվական.
  5. «Սուրիահայ կեանք. Դամասկոսի հայ կաթողիկէ միութեան վարդանանց տօնախմբութիւնը». Ազդակ. 17 մարտի, 2011 թվական.
  6. «Դամասկոսի հայ Կաթողիկե առաջնորդարանի ռմբակոծությունից հայեր չեն տուժել». armenpress.am. 18 սեպտեմբերի, 2013 թվական.
  7. «Առաջին Հաղորդութիւն Դամասկոսի Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ մէջ». Մասիս. Մայիս, 2016 թվական.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դամասկոսի թեմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: