Հովհաննես Պետրոս ԺԸ Գասպարյան
Հովհաննես Պետրոս ԺԸ Գասպարյան | |
Կրթություն | Հայրապետական Լատերանի համալսարան |
---|---|
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս |
Ծնունդ | հունվարի 20, 1927 Կահիրե, Եգիպտոս |
Մահ | հունվարի 16, 2011[1] (83 տարեկան) Բեյրութ, Լիբանան |
Նորին երանության կաթողիկոս Հովհաննես Պետրոս XVIII (աշխարհիկ անունը՝ Օվանես Կասպարյան, Յովհաննէս Պետրոս ԺԸ Գասպարեան, հունվարի 20, 1927, Կահիրե, Եգիպտոս - հունվարի 16, 2011[1], Բեյրութ, Լիբանան), Բաղդադի արքեպիսկոպոս (06․12․1972-05․08․1982), Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք (05․08․1982-28․11․1998), Կիլիկիայի Հայոց պատրիարք, Բզոմմարի վանական պատրիարքական միաբանության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Եգիպտոսի Կահիրե քաղաքում։ 1943 թվականին դարձել է Զմմառի վանական պատրիարքական միաբանության անդամ։ 1946 թվականից Հովհաննես Կասպարյանը սովորել է Իտալիայի Հռոմի Պապական Գրիգորյան համալսարանում։ 1952 թվականի ապրիլի 13-ին ձեռնադրվել է քահանա, որից հետո եղել է Զմմառի պատրիարքական միաբանության փոխնախագահ։ Միևնույն ժամանակ, մինչև 1957 թվականը, դասավանդել է Հռոմի հայկական դպրոցում։ 1957 թվականին նշանակվել է Եգիպտոսի հայ կաթոլիկ համայնքի առաքելական կառավարիչ։ 1972 թվականի դեկտեմբերի 6-ին Պողոս VI պապը Հովհաննես Կասպարյանին նշանակել է Բաղդադի արքեպիսկոպոս։ 1973 թվականի փետրվարի 25-ին Հովհաննես Կասպարյանը ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1982 թվականի օգոստոսի 5-ին Հայ կաթողիկե եկեղեցու սինոդը Հովհաննես Կասպարյանին ընտրել է Կիլիկիայի Հայոց պատրիարք[2]։ 1982 թվականի օգոստոսի 7-ին Լիբանանի Բզոմմար քաղաքում տեղի է ունեցել Հովհաննես Կասպարյանի հանդիսավոր գահակալությունը որպես Կիլիկիայի Հայոց պատրիարք։ 1998 թվականի նոյեմբերի 28-ին Հովհաննես Պետրոս XVIII-ը թոշակի է անցել։
Մահացել է 2011 թվականի հունվարի 16-ին, Լիբանանում, երկարատև հիվանդությունից հետո։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|