Սուրբ Փրկիչ եկեղեցի (Հալեպ)
| Սուրբ Փրկիչ եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Հալեպ |
| Դավանանք | Հայ Կաթողիկէ Եկեղեցի |
| Թեմ | Բերիո թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 1937 |
| Ժառանգության կարգավիճակ | Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցի |
| Հիմնադրված | 1937 |
![]() | |
![]() | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ամենափրկիչ (այլ կիրառումներ)
Սուրբ Փրկիչ եկեղեցի, Հալեպ քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու Բերիո թեմին, գտնվում է Սիրիայի Հալեպի մարզում։ Հայտնի է նաև «սուրբ Վառվառա» անունով։ Համակարգում է տեղի կաթողիկե սիրիահայության հոգևոր կյանքը։ Հանդիսանում է քաղաքի հայ կաթողիկե չորս եկեղեցիներից մեկը (Մայր ամենայն գթությանց տաճարի, սուրբ Երրորդության և սուրբ Խաչի եկեղեցիների հետ միասին)[1]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Փրկիչ եկեղեցին գտնվում է Հալեպի Սուլեյմանիե թաղամասի Իբն-Նաուֆալ փողոցի թիվ 7 հասցեում[2], մարզադաշտից ոչ հեռու։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Փրկիչ եկեղեցին եղել է քաղաքի երկրորդ կաթողիկե աղոթատունը։ Կառուցումն սկսել է 1925 թվականին[3], բացվել է 1937 թվականին։ Ի սկզբանե եղել է հիսուսական հայրերի մատուռ՝ սուրբ Վարվառա, ապա օծվել է Բերիո թեմի առաջնորդի կողմից։ 1954 թվականին եկեղեցին այրվել է[4][5]։
Դրան կից գործում է մարիամյան տիկնանց միությունը։
Առաջնորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու ծխական քահանան էր Գերաշնորհ Տեր Գևորգ քահանա Շահբազյանը: Ծնվել է Հալեպում 1945 թվականին, քահանա է օծվել 1972 թվականին։ Տեր Մխիթար քահանա Պողոսյանը նույնպես ծխական քահանա է, ով ծնվել է Հալեպում 1957 թվականին, քահանա է օծվել 1984 թվականին[6]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին չափսերով փոքր է, չունի հայկական եկեղեցական ճարտարապետությանը բնորոշ գծեր, քանի որ ի սկզբանե եղել է հիսուսականների աղոթատուն-մատուռ։ Խորանում դրված է Քրիստոսի խաչելության նկարը, շուրջը առաքյալների պատկերներն են։ Նրանց քանակով սյուները՝ հիմնական դահլիճի աջ ու ձախ կողմերում հայելային դասավորված, պահում են տանիքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հալեպի հայկական եկեղեցիները՝ առաքելական, կաթոլիկ, ավետարանական․ ֆոտոշարք». civilnet.am. 2022 թ․ հունվարի 31.
- ↑ Րաֆֆի Քորթոշյան, Հալեպի արձանագրությունները, Երևան, 2013, էջ 60
- ↑ «Սբ. Փրկիչ Հայ կաթոլիկ եկեղեցի». armenianarchitecture.org.
- ↑ Գրիգոր եպիսկոպոս Այվազեան, Յուշերս ծառայութեան ճանապարհէս, էջ 6-7:
- ↑ Րաֆֆի Քորթոշյան, Հալեպի արձանագրությունները, Երևան, 2013, էջ 60:
- ↑ «The Armenian Catholic Eparchy Of Aleppo». armeniancatholic.org. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 10-ին.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |


