Պողոս Պետրոս ԺԳ Թերզյան
Պողոս Պետրոս ԺԳ Թերզյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1855 |
Ծննդավայր | Քյոթահիա |
Մահացել է | դեկտեմբերի 15, 1931 (76 տարեկան) |
Մահվան վայր | Զմմառ, Քեսերվանի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] և Հայ Կաթողիկէ Եկեղեցի |
Մասնագիտություն | կաթողիկոս և կաթոլիկ եպիսկոպոս |
Զբաղեցրած պաշտոններ | թեմի հովվապետ |
Պողոս Պետրոս ԺԳ Թերզյան, նաև Փոլ Պետրուս ԺԳ Թերզյան, (սեպտեմբերի 1, 1855, Քյոթահիա - դեկտեմբերի 15, 1931, Զմմառ, Քեսերվանի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), եղել է Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու տասներեքերորդ պատրիարքը։ Նա վերապրել է Հայոց ցեղասպանությունը և պատրիարքի նստավայրը վերադարձրել է Լիբանանի Զմմառ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պողոս Թերզյանը 1855 թվականի ապրիլի 8-ին Թուրքիայում նշանակվել է Ադանայի եպիսկոպոս։ 1910 թվականի ապրիլի 23-ին Հայ Կաթողիկե եպիսկոպոսների ժողովը նրան ընտրել է Կիլիկիո Պատրիարք: Պաշտոնական հաստատումը տեղի է ունեցել 1911 թվականի նոյեմբերի 27-ին Պիոս X Պապի կողմից: Նրա առաջին միջոցառումներից մեկը եղել է 1911 թվականին Հռոմում հայ կաթոլիկ Սինոդի ժողովը, որի ընթացքում լուծվել են իրավասության հարցերը և վերանայվեցին ծեսերի անցկացման կանոնները:
75 տարեկան դառնալուց հետո պատրիարքը թոշակի է անցել և եղել է Կիլիկիո պատրիարքը մինչև իր մահը՝ 1931 թվականի դեկտեմբերի 15-ը: 1911-1928 թվականներին զբաղեցրել է նաև Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոսի պաշտոնը։
Հայոց ցեղասպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայոց ցեղասպանությունը 1915 և 1916 թվականներին անհետևանք չի անցել Հայ Կաթողիկե եկեղեցու համար։ Դրան զոհ են գնացել 19 թեմեր, 156 եկեղեցիներ, 110 միսիոներական կայաններ, 6 ճեմարաններ, 300 քահանաներ և 270 կրոնական գործիչներ։ Պետրոս ԺԳ-Ն ստիպված է եղել լքել Կոստանդնուպոլիսը և պատրիարքական աթոռը տեղափոխել Լիբանանի Զմմառ[2]: Հռոմի երկրորդ Սինոդը որոշում է կայացրել Բեյրութին պատրիարքական թեմի կարգավիճակ տալ 1928 թվականին: Ըստ այդ փաստաթղթի՝ Կիլիկիայի պատրիարքը միաժամանակ դարձել է Բեյրութի արքեպիսկոպոս։ Նա նաև եղել է Իրանի Սպահանի թեմի առաքելական ադմինիստրատորը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ Von Bzommar war 1866, unter Patriarch Andon Bedros IX. Hassunian, der Patriarchensitz nach Konstantinopel verlegt worden.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Apostolische Nachfolge: Asien (Beirut), Asien (Irak)
- Eintrag auf gcatholic.org
- Eintrag zu Boghos Bedros XIII. Terzian auf catholic-hierarchy.org