Սուրբ Խաչ տաճար (Փարիզ)
Սուրբ Խաչ տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Փարիզի 3-րդ շրջան |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Փարիզի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1623 |
Ճարտարապետական ոճ | դասական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1623 |
Cathédrale Sainte-Croix de Paris Վիքիպահեստում |
Փարիզի հայկական Սուրբ Խաչ Մայր տաճար ( ֆր.՝ Cathédrale Sainte-Croix de Paris des Arméniens), նախկին Սուրբ Ժան Սուրբ Ֆրանսուա եկեղեցի, հայ կաթոլիկ պաշտամունքային տաճար, որը գտնվում է Պերշի 13-15 փողոցում Փարիզի երրորդ շրջանում, Մարե թաղամասում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս եկեղեցու ծագումը սկիզբ է առնում տասնյոթերորդ դարի սկզբին։ 1623 թվականին բանկիր Կլոդ Շառլոն, ով ձեռնամուխ է լինում մասերի բաժանել Տամպլի թաղամասը, կառուցում է Սուրբ-Ժան-Սուրբ-Ֆրանսուա եկեղեցին, ինչպես նաև հարակից մենաստանը, որտեղ բնակություն հաստատեցին կաթոլիկ վանական եղբայրները, որոնք նվիրված էին կամավոր հրշեջների դերը կատարելուն։ Այս մենաստանի մատուռը, որը հայտնի է որպես Պտի Կապուսեն դը Մարե անունով,կառուցվել է հաջորդ տարի 1623 թվականին, «Անարատ գաղափար» անվան տակ հին գնդախաղի դաշտի տեղում, որից ` Շառլո փողոցի երկայնքով մի պատ է պահպանվում։ Մենաստանը կառուցվել է մի քանի տարի անց 1695-ից 1704 թվականներին[1]։ Շատերը, այդ թվում տիկին դե Սևինը,ով ապրում էր եկեղեցու հարևանությամբ, հաճախ էր գնում այս եկեղեցին, որը վերակառուցվել 1715 թվականին[1]։
Հեղափոխության ժամանակ մենաստանը ավերվել է, այնուհետև մասերի բաժանվել, բացառությամբ մատուռի,որը 1791 թվականին դարձել է «Սուրբ Ֆրանսուա դ՚ Ասիզ »ծխական եկեղեցին։ Եկեղեցին, որը փակվել է 1793 թվականին, այնուհետև վաթսուն հազար ֆրանկով Փարիզ քաղաքը գնել է,1803 թվականին Միաբանագրից հետո այնտեղ ժամերգություն է կատարվել,այնուհետև այն ղեկավարվում էր Սեն-Ժան-ան-Գրև եկեղեցու հոգևորականների կողմից,այստեղից էլ նրա անունը՝ «Սուրբ –Ժան- Սուրբ -Ֆրանսուա»[1]։
1970 թվականին եկեղեցին, որն այն ժամանակ փակ էր ժամերգությունների համար, Կարդինալ Մարտին հանձնեց ծխական եկեղեցի փնտրող հայ համայնքին։ Եկեղեցին ընդլայնվել է 1828-1832 թվականներին,իսկ գավիթը վերակառուցվել է Վիկտոր Բալթարի կողմից 1855 թվականին[1]։ Միևնույն ժամանակ, Կավայե-Կոլը 1844 թվականին այնտեղ ստեղծում է իր առաջին փարիզյան երգեհոններից մեկը։ Եկեղեցին ի սկզբանե կոչվել է Սուրբ-Ժան-Սուրբ-Խաչ այնուհետև՝ Փարիզի Սուրբ Խաչ, երբ 1986 թվականին կաթոլիկ հայերի էկզարքան բարձացվեց եպարքոսության աստիճանի[2]։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր Բալթարը նախագծել է նոր մուտք Սեն-Ժան-Սեն-Ֆրանսուա եկեղեցու համար՝ հոյակերտ գավիթի տեսքով, որը տեղադրված է եկեղեցու ճակատային բարձրության վրա։ Այս էկլեկտիկ ոճի գավիթը միաձուլում է ռոմանական և վերածննդի արվեստից վերցված ոգեշնչումները մի ճակատոնի հետ, որը զարդարված է ծաղկաշղթաներով դորիական որմնասյուներով և մեդալիոններով, որոնք արտացոլում են Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզեցիին զմայլանքի մեջ և արտացոլում Սուրբ Հովհաննես Մկրտչի խորհրդանշանները։
-
Սուրբ Ժանի արձան։
-
Բալթարդի շքամուտքի դետալներ։
-
Սյունասրահ (դետալ) զինանշանը Սուրբ Ժանի ձեռքերի մեջ։
-
Սյունասրահ (դետալ) զինանշանը Սուրբ Ֆրանսուայի ձեռքերի մեջ։
Ինտերիեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին կառուցված է մայր եկեղեցու հատակագծով՝ յուրօրինակ կողմնաթևով իսկ նրա նեֆը երեսպատված է կամարաձև բացվածքով,որի սյունամեջերը նայում են դեպի վիտրաժները։
Այն իր մեջ պարունակում է Ժերմեն Պիլոնի (1583-1585) «Սուրբ Ֆրանցիսկոսը» զմայլանքի մեջ գտնվող հոյակապ քանդակը և Մարսի եղբայրներից Սեն Դենիսը։
Ինչ վերաբերում է կտավներին որոնք տեղ են գտել եկեղեցում այդ թվում ՝Եղբայր Լյուկի բազմաթիվ կտավներ վերնասրահում, նչպես նաև Հյուգ Տարավալի «Նոյի զոհաբերությունը» և Արի Շեֆերի, Թոմաս Դեջորջի և Ժան-Պիեռ Ֆրանկի կողմից 19-րդ դարի նկարներ։
Եկեղեցու ինտերիերը, ինչպես նաև բազմաթիվ կտավներ վերականգնվել են 2019 և 2020 թվականներին Փարիզի քաղաքապետարանի կողմից՝ մեկենասի օժանդակությամբ[3]։
-
Գլխավոր նեֆը վերականգնումից առաջ։
-
Նեֆի կամարների դետալները վերականգնումից առաջ։
-
Վիտրաժներ Սուրբ-Ֆրանսուա-դե-Սալի պատկերով։
Երգեհոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին ունի երկու երգեոն Վերնատան երգեհոն և ավելի փոքր երգեհոն, որը գտնվում է երգչախմբում, երկուսն էլ պատրաստել է Կավայե-Կոլլը։ 1850 թվականից այստեղ նվագել են հայտնի երաժիշտներ՝ Սեզար Ֆրանկը, Լեո Դելիբը և Ժյուլ Մասնեն։
Վերնատան երգեհոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերնատան երգեհոնը թվագրվում է 1844 թվականից։ Այն ունի տասնինը ռեգիստր երկու ձեռքի ստեղնաշարի և ոտնասարքի վրա :Շարժահաղորդումը մեխանիկական է:Երգեհոնի պարուտակը և գործիքային մասը պատմական հուշարձանների շարքին են դասվում։
Կազմություն
|
|
|
Երգչախմբային երգեհոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգչախմբային երգեհոնը թվագրվում է 1850 թվականից։ Այն ունի երկու ձեռքի ստեղնաշար և մեկ ոտնասարք (վերջինս ՝ առանց յուրահատուկ ռեգիստրի, առաջին ստեղնաշարի վրա մշտական ոտնակով)։
Շարժահաղորդումը մեխանիկական է։
Կազմություն
|
|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Jacques Hillairet, Dictionnaire historique des rues de Paris, T.1, P.
- ↑ Ara Aharonian, « France, inauguration de la Cathédrale Sainte-Croix des Arméniens », Œuvre d'Orient, 796 (2019), 521.
- ↑ «Trois tableaux restaurés regagnent l'église Sainte-Croix-des-Arméniens (Saint-Jean-Saint-François)». La Tribune de l'Art (ֆրանսերեն). 2020 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|nom=
ignored (|last=
suggested) (օգնություն); Unknown parameter|prénom=
ignored (|first=
suggested) (օգնություն)