Հրշեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
հրշեջների վարժանքները

Հրշեջ , հրդեհ հանգցնելու անհրաժեշտ պիտույքներով ու միջոցներով զինված, հրշեջ պահպանության աշխատակից։ Հրշեջը հրդեհներ հանգցնելու միջև ընկած ժամանակահատվածում կարող է պահակետային կամ պահակային հերթապահություն իրականացնել (ավտոտնակում, ծառայողական-կենցաղային շինություններում, հրդեհաշեջ մեքենաների դեպոյում)։ Ներկայումս այս անվանումն օգտագործվում է որպես հավաքական անվանում հրշեջ ծառայության մասնագիտական անձնակազմի համար (հրշեջ տեսուչ, հրդեհների գծով մասնագետ և այլն)։

Ինքնակամ հրշեջն ի տարբերություն մասնագիտական գործունեությամբ զբաղվող հրշեջի, հրշեջ ծառայության աշխատակից կամ ծառայող չի համարվում, նա ֆիզիկական անձ է, որը հանդիսանում է հրշեջ ծառայության հասարակական միավորման անդամ և անհատույց իրականացնում է հրդեհների նախականխում, կամ հրդեհի մարման կամ վթարային փրկարարական աշխատանք։

Լեռնային հանքավայրերում հրդեհների մարմամբ զբաղվում են լեռնափրկարարները։ Վթարային փրկարարական աշխատանքները, որոնք կապված են հրդեհների մարման հետ, կարող են իրականացնել ինչպես հրշեջ փրկարարերը, այնպես էլ՝ փրկարարները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրշեջ հաշվարկը հանգցնում է բոցավառվող ավտոմեքենան

Առաջին արհեստավարժ հրշեջները եղել են Թեմզա գետի նավակավարները։ Ապահովագրական ընկերությունները, որոնք առաջացել են Լոնդոնի մեծ հրդեհից հետո, կազմել են իրենց սեփական հրշեջ խմբերը՝ հրդեհների դեպքում ապահովագրական ավելի քիչ գումարներ վճարելու նպատակով։ Նավակավարներն առանձնանում էին իրենց ուժով և հուսալիությամբ, նրանց ցանկացած ժամանակ գտնելը հեշտ էր։ Ապահովագրական ընկերությունը հրշեջ խմբի համար վարձակալում էր ութից քառասուն մարդու, ինչպես նաև մի քանի օգնական, որոնք այրվող շենքերից դուրս էին բերում գույքը[1]։

1944-ից 1970 թվականը ԽՍՀՄ-ում գոյություն ուներ պարգևանշան՝ «Գերազանց հրշեջ»։ Հրշեջ բառը նորմատիվ իրավական ակտերում հանդիպում է 1986 թվականից[2]։

Այսօր հրշեջ բառն օգտագործվում է «հրշեջ խմբի մարտիկ» իմաստով։

Կերպարը մշակույթում և արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա․ Զարինի «Մոխրագույն հերոսները» վեպը, 1893 թվական[3]

Հրշեջ։ Վլադիմիր Ալեքսեևիչ Գիյարովսկու «Մոսկվան և մոսկվայի բնակիչները» շարքից[4]

Բ․ Սանինի «Մեծ հրդեհ» վեպը

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրշեջը (անգլ.՝ The Fireman, այլ անվանումը՝ A Gallant Fireman / The Fiery Circle) Չառլի Չապլինի կարճամետրաժ ֆիլմը, թողարկվել է 1916 թվականի հունիսի 12-ին։

Չիկագոյի հրշեջները (անգլ.՝ «Chicago Fire») ամերիկյան հեռուստասերիալ է, որն առաջին անգամ ցուցադրվել է NBC հեռուստաալիքով՝ 2012 թվականի հոկտեմբերի 10-ին[5]։

«Հրե պտտահողմ» (անգլ.՝ «Backdraft» «Հետադարձ ուժ»)՝ Ռոն Հովարդի ֆիլմն է, նկարահանվել է 1991 թվականին։

«Խիզախների գործը[6]» (անգլ.՝ «Only the Brave») ամերիկյան ֆիլմ, որը հիմնված է իրական իրադարձությունների վրա։ Առաջին անգամ ցուցադրվել է 2017 թվականի աշնանը։

Գեղանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորագրություն «Հրշեջները գիշերով Սանկտ Պետերբուրգում» (1845 թվական) Նիկոլայ Սվերչկով, պատկերված է հրշեջների արտակարգ մեկնարկը դեպքի վայր։ Համազգեստով չորս հրշեջներ գնում են հրդեհի վայր, նրանց կողքով ձիով գնում է իրենց ղեկավարը։ Ձախից նրանց հենակետից ճանապարհում է հերթապահը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Медведева А. А. (2006-01-22)։ «Историко-правовые основы становления огневого страхования в Великобритании»։ «Вестник Санкт-Петербургского университета государственной противопожарной службы», 2006, № 4(15)։ Վերցված է 2014-08-26 
  2. «Должность пожарника устанавливается в учреждениях с коечной сетью от 951 до 1100 мест — 1 должность» // Министерство социального обеспечения РСФСР. Приказ от 22 октября 1986 г. N 132 «О типовых структурах и типовых штатах учреждений системы Министерства социального обеспечения РСФСР»
  3. Серые герои : Роман / А. Зарин. — Санкт-Петербург : Изд. кн. скл. «Родина», 1893. — 239 с.; 21.
  4. В. А. Гиляровский Собрание в четырех томах. — М.: Правда, 1989. — Т. 4.Викитека
  5. «NBC Announces Aggressive and Staggered Season Premiere Strategy for Fall 2012»։ The Futon Critic։ հունիսի 14, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է հուլիսի 12, 2012 
  6. Дело храбрых(ռուս.) // Википедия. — 2018-07-31.
  7. Кузнецова Е.Б., Башкирёва Н.В. Образ пожарного в русской живописи XIX-XXI вв.//Пожарная безопасность: проблемы и перспективы Т. 1 № 8, 2017