Սուրբ Միքայել եկեղեցի (Քեսաբ)[1], Հայ կաթողիկե եկեղեցի, որը կառուցվել է 1925 թվականին, գտնվում է Քեսաբի արևելյան թաղամասում։ Եկեղեցին կառուցվել է Գուստոդի Տերրա Սանտա միաբանության ֆինանսավորմամբ։ Գլխավոր որմնադիրն է Նազար Ռստագարյանը, իսկ եկեղեցու քարերը բերվել են Պաշորտ գյուղի քարհանքից։ 1946 թվականին եկեղեցին անցնում է Հայ կաթողիկե պատրիարքարանին, և նույն թվականին կաթողիկե համայնքը, լքելով իր հին եկեղեցին, սկսում է արարողություններ կատարել այս եկեղեցում։
Եկեղեցին թաղածածք է, երկաթե տանիքով միանավ բազելիկ կառույց է, ունի հինգանիստ խորան որը գտնվում է հյուսիսային կողմում։ Սրահը լուսավորվում է արևելյան և արևմտյան որմերի զույգ, ինչպես նաև խորանի հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան նիստերից բացված լուսամուտներով։Եկեղեցին ունի մեկ մուտք որը գտնվում է հարավային ճակատում, կառուցված է սրբատաշ քարերով։
Եկեղեցու որմերին և նրա շրջաբակում կան մի քանի արձանագրություններ։
Il Cassio / il getsemani de il Tabor/ incidono/ nelle loro sacre roccie/ il nome / di P. Ferdinando Diotallevi/ Custode di Terra Santa / MCMXXV.[4]
Novam ecclesiam/ sumptibus Custodiae T(erra) S(anta) aedificatam/ revmus P. Aurelius Marotta Custos, / solemni est auspicatus pitu 20 maii 1926.[5]
Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաճանեան,/ մեծ հայրապետին ծննդեան 100 ամեակին։ / Առյաւէտ մեր երախտագիտութիւնն սիրանուէր/ հայրապետին, որուն միջամտութեամբ Քեսապ/ իր շրջակայքում 1936-ին մնաց մաս հիւրընկալ/ Սուրիոյ, եւ շրջանին հայ ժողովուրդը փրկուեցաւ աղէտաբեր տեղահանութենէն։ /Յիշատակ նորա օրհնութեամբ եղիցի։ 6-8-1995[6]։