Կոնստանտին Պոբեդոնոսցև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանտին Պոբեդոնոսցև
Pobedonostsev Konstantin Petrovich.jpg
Ծնվել էմայիսի 21 (հունիսի 2), 1827[1][2][3]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էմարտի 10 (23), 1907[3] (79 տարեկանում)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրոնՈւղղափառություն
ԿրթությունԻրավագիտության կայսերական ուսումնարան
Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունիրավաբան, քաղաքական գործիչ և փիլիսոփա
ԱշխատավայրՄոսկվայի կայսերական համալսարան
Ծնողներհայր՝ P. V. Pobedonost︠s︡ev?
Զբաղեցրած պաշտոններQ57638186?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան
ԱնդամությունՊետերբուրգի գիտությունների ակադեմիա
Konstantin Pobedonostsev Վիքիպահեստում

Կոնստանտին Պետրովիչ Պոբեդոնոսցև (մայիսի 21 (հունիսի 2), 1827[1][2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] - մարտի 10 (23), 1907[3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]), ռուսական պետական գործիչ, իրավաբան։

1860-1865 թվականներին եղել է Մոսկվայի համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, 1868 թվականից՝ սենատոր, 1872 թվականից՝ Պետական խորհրդի անդամ, 1880-1905 թվականին՝ Սինոդի գլխավոր դատախազ (պաշտոնավարելիս հետապնդել է հերձվածողներին, աղանդավորներին)։ Պոբեդոնոսցևը օրենսդրություն է դասավանդել մեծ իշխաններին, այդ թվում ապագա կայսրեր Ալեքսանդր III-ին և Նիկոլայ II-ին, որոնց վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Ինքնակալությունն ամրապնդելու մասին 1881 թվականի ապրիլի 29-ի մանիֆեստի հեղինակն էր։ Դեմ էր արևմտաեվրոպական մշակույթին և հասարակական կյանքի բուրժուական ձևերին, հայացքները շարադրել է «Մոսկովյան ժողովածու» (1896) գրքում։ Սահմանափակել է զեմստվային դպրոցները և ավելացրել եկեղեցականներինը։ 1880-ական թվականների վերջից Պոբեդոնոսցևի ազդեցությունը թուլացել է։ 1905-ի հոկտեմբերի 17-ի մանիֆեստից հետո պաշտոնաթող է եղել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 345 CC-BY-SA-icon-80x15.png