Կազանի Աստվածամոր տաճար (Սանկտ Պետերբուրգ)
Կազանի Աստվածամոր տաճար (Սանկտ Պետերբուրգ)
| |
Տաճար | |
---|---|
![]() Կազանի Աստվածամոր տաճարը | |
Տեղադրություն | ![]() |
Կրոնադավանանք | ուղղափառ |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ(ներ) | Անդրեյ Վորոնիխին |
Ճարտարապ. ոճ | ռուսական կլասիցիզմ |
Կառուցման սկիզբ | 1801 |
Կառուցման ավարտ | 1811 |
59,9345° с. ш. 30,324767° в. д.HGЯO |
Կազանի Աստվածամոր տաճար (ռուս.՝ Казанский собор), տաճար Սանկտ Պետերբուրգում։ Ճարտարապետական հուշարձան է՝ կառուցված 1801-1811 թվականներին՝ ռուսական կլասիցիզմի ոճով (ճարտարապետ՝ Անդրեյ Վորոնիխին)։
Խաչաձև-գմբեթավոր հորինվածքով կառույցի կողային ձգված ճակատներին կից են 6 սյուն պորտիկներով կիսաշրջանաձև սյունաշարերը, որոնցից հյուսիսը բացվում է դեպի Նևսկի պողոտա։ Գլխավոր մուտքը արևմուտքից է, փոքր հրապարակից, որը շըրջափակված է թուջե կիսաշրջանաձև պարսպով։ Քանդակային հարդարանքի հեղինակներն են Ի. Մարտոսը, Ի. Պրոկոֆևը, Վ. Դեմուտ-Մալինովսկին, Ֆ. Շչեդրինը և ուրիշներ։
Տաճարում է թաղված (1813) Միխայիլ Կուտուզովը։ 1932 թվականին Կազանի Աստվածամոր տաճարում բացվել է Կրոնի և աթեիզմի պատմության թանգարանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Казанский собор // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Гусаров А.Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб, 2010. — ISBN 978-5-93437-363-5
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կազանի Աստվածամոր տաճար (Սանկտ Պետերբուրգ) կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 156)։ ![]() |