Սուրբ Իսահակի տաճար
եկեղեցի | |
---|---|
![]() Սուրբ Իսահակի տաճարը երեկոյան | |
Տեղադրություն | Սանկտ Պետերբուրգ |
Երկիր | ![]() |
Կրոնադավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Կարգավիճակ | գործող եկեղեցի, թանգարան |
Ճարտարապետ(ներ) | Օգյուստ Ռիկար Մոնֆերրան |
Ճարտարապ. ոճ | ուշ կլասիցիզմ |
Կառուցման սկիզբ | 1819 թվական |
Կառուցման ավարտ | 1858 թվական |
Սուրբ Իսահակի տաճար (պաշտոնական անվանումը՝ Սուրբ Իսակիոս Դալմատացու տաճար), ուղղափառ խոշոր տաճար Սանկտ Պետերբուրգում: Գտնվում է Սուրբ Իսահակի հրապարակում: Ունի թանգարանի կարգավիճակ: Գրանցվելով 1991 թվականին՝ քաղաքի կրոնական համայնքը հնարավորություն է ստացել այստեղ կատարել քրիստոնեական պատարագ: Ներկայումս տաճարում պատարագներ անց են կացվում ամեն օր, բացառությամբ չորեքշաբթի օրվա: Նվիրված է Իսակիոս Դալմատացուն, որը Ռուս ուղղափառ եկեղեցու սրբերի շարքին է դասվել Պետրոս I-ի հրամանով: Շատ պատմաբաններ այս հանգամանքը կապում են Պետրոսի ծննդյան հետ, քանի որ ցարը ծնվել է սրբի հիշատակման օրը՝ մայիսի 30-ին:
Կառուցվել է 1818—1858 թվականներին ճարտարապետ Օգյուստ Ռիկար Մոնֆերանի կողմից: Տաճարի կառուցումը ղեկավարել է ցար Նիկոլայ I-ի կողմից: Շինարարական խումբը ղեկավարել է Կառլ Օպպերմանը:
Տաճարի պաշտոնական օծումը տեղի է ունեցել 1858 թվականի մայիսի 30-ին (հին տոմարով հունիսի 11-ին) Սանկտ Պետերբուրգի, Նովգորոդի, Էլստլյանդիայի և Ֆինլանդիայի պատրիարք Գրիգորի Պոստնիկովի կողմից:
Մոնֆերանի տաճարը, իր հաշվով, չորրորդն է, որը կառուցվել է Սանկտ Պետերբուրգում՝ ի պատիվ Իսակիոս Դալմատացուն:
Տաճարի ընդհանուր բարձրությունը կազմում է 101,5 մ[1], իսկ ներքին հրապարակը ավելի քան 4000 մ²:
Սուրբ Իսահակի տաճարի գծագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
1 — Արևմտյան սյունասրահը |
2 — Հյուսիսային սյունասրահը | |
3 — Արևելյան սյունասրահը | |
4 — Հարավային սյունասրահը | |
5 — Եկեղեցաբեմ | |
6 — Սբ. Եկատերինայի եկեղեցական ընթերասեղանը | |
7 — Սբ. Ալեքսանդր Նևսկու եկեղեցական ընթերասեղանը | |
8 — Գլխավոր պատկերապատը | |
9 — Թագավորական դարպասներ | |
10 — Ներգմբեթային քանդակազարդ սյուները |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաճարի ներքին տեսքը Տես համայնպատկերը այստեղ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Н. Нагорский Исаакиевский собор. — СПб.: П-2, 2004. — С. 1. — ISBN 5-93893-160-6
|