Գրիգորի Ռասպուտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Ռասպուտին
ռուս.՝ Григорий Ефимович Распутин
Դիմանկար
Ծնվել էհունվարի 9 (21), 1869
ԾննդավայրՊոկրովսկոե, Տոբոլսկի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 17 (30), 1916[1] (47 տարեկան)
Մահվան վայրՊետրոգրադ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրոնՌուս ուղղափառ եկեղեցի
ՄասնագիտությունՄիստիկա, ակնաբույժ, քաղաքական գործիչ, գյուղացիություն և վանական
ԱմուսինPraskovia Fyodorovna Dubrovina?
ԵրեխաներՄատրյոնա Ռասպուտինա
 Rasputin Վիքիպահեստում

Գրիգորի Եֆիմովիչ Ռասպուտին (ռուս.՝ Григорий Ефимович Распутин[3], հունվարի 9 (21), 1869, Պոկրովսկոե, Տոբոլսկի գուբերնիա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 17 (30), 1916[1], Պետրոգրադ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[2]), Ռուսաստանի վերջին ցար Նիկոլայ II-ի և թագուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի սիրելին, բախտախնդիր։

Ծնվել է[4][5] Տոբոլսկի նահանգի Պոկրոսկովյե գյուղում[4], գյուղացու ընտանիքում։ Ձեռք է բերել համաշխարհային ճանաչում ցար Նիկոլայ երկրորդի ընտանիքի հետ մտերմության շնորհիվ։ 1910-ական թվականներին պետերբուրգյան համապատասխան հասարակության շրջանակներում նա ուներ «մարգարեի», «ցարի ընկերոջ» և «ծեր ճգնավորի», «բուժակի» և «հեքիմի» համբավ։ Հետագայում Ռասպուտինի բացասական կողմերը օգտագործվել են հեղափոխության ժամանակ ցարական ընտանիքի դեմ, հետագայում էլ խորհրդային հակապրոպագանդայում։ Մինչև օրս էլ Ռասպուտինի անձի և Ցարական Ռուսաստանի վրա իր ազդեցության շուրջ հարցերից շատերը դեռ մնացել են չբացահայտված։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասպուտինի տոհմի նահապետն է եղել Ֆեոդորի որդի Իոզիսը։ 1662 թվականին Պոկրովսկոյե գյուղի գյուղացիների կողմից վերաշարադրված տետրում գրված էր, որ Իոզիսը իր կնոջ և երեք երեխաների՝ Սեմյոնի, Նասոնի և Եվսեյի հետ միասին եկել է Պոկրովսկովյան սլոբոդա, ավելի քան քսան տարի Յարենսկյան բնակավայրից և սկսել է զբաղվել հողագործությամբ։ Իոզիսի որդի Նասոնը հետագայում կնքվում է «Ռոսպուտ» (ռուս․՝ այլասերողի) մականվամբ։ Իրենից էլ արդեն սերվել են Ռոսպուտինները։ 1858 թվականի պալատական մարդահամարի արդյունքների տվյալների համաձայն՝ հաշվվում էին երեսունից ավել Ռասպուտին ազգանունը կրող գեղջուկներ։ Նրանց թվում էր նաև Եֆիմը՝ Գրիգորիի հայրը։ Ազգանունը առաջացել է այլասերված բառից[6] ։

Ծնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորի Ռասպուտինի ծննդյան մասին տվյալները շատ իրարամերժ են։ Կարծիքներից մեկի համաձայն նա ծնվել է հունվարի 9 (21)-ին՝ 1869 թվականին Տոբոլսկի նահանգի Տյումենի գավառի Պոկրովսկոե գյուղում։ Նրա հայրը՝ Եֆիմ Յակովլևիչ Ռասպուտինը, կառապան էր, իսկ մայրն էր Աննա Վասիլևնան (օրիորդական ազգանունը Պարշուկովա)։ Այս մասին տեղեկությունը գրված է Տոբոլսկի նահանգի Տյումենի մարզի Սլոբոդո-Պոկրովսկոե Աստվածամոր եկեղեցու ծխամատյանում։ Կնքվել է հունվարի տասին, կնքահայրը եղել է իր հորեղբայրը՝ Մատֆեյ Յակովլևիչ Ռասպուտինը, և Ագաֆիա Իվանովնա Ալեմասովան։ Գրիգորիի անունը կնքել են ի պատիվ հունվար ամսվա սուրբ Գրիգորի Նիսսկոյի պատվին[7] ։ Կան այլ տվյալներ Ռասպուտինի ծնդավայրի վերաբերյալ, որոնց մեջ հիշատակվում են 1864 թվականից մինչև 1872 թվականները։ Պատմաբան Կ․ Ֆ․ Շացիլլոն Ռասպուտինի մասին ՀՍՀ-ի իր հոդվածում գրում է, որ Ռասպուտինի ծնունդը տատանվում է 1864-1865 թվականների միջև[8]։ Հենց ինքը` Ռասպուտինը, հասուն տարիներին չէր հստակեցնում իր տարիքը՝ հաճախ մեծացնելով այն, որպեսզի մեծանա իր «ծեր ճգնավորի» կոչումը։

Կյանքի վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներին Ռասպուտինը հաճախ է հիվանդացել։ Վերխոտուրյան վանական համալիր ուխտագնացությունից հետո որոշում է դառնալ հոգևորական։ 1893 թվականին Ռասպուտինը սկսում է ուխտագնացությունը Ռուսաստանի սուրբ վայրերով։ Հետագայում գնում է Հունաստան՝ այցելելու Աթոս լեռը, այնուհետև՝ Երուսաղեմ։ Այս ընթացքում նա հանդիպում և հաստատում է բազմաթիվ կապեր հոգևոր աշխարհի տարբեր ներկայացուցիչների հետ՝ ճգնավորների, վանականների, ուխտականների։ 1890 թվականին նա ամուսնանում է գյուղացի ուխտագնացուհի Պրասկովյե Ֆեոդերովնա Դուբրովինայի հետ, ով էլ իրեն պարգևում է երեք զավակներին՝ Մատրյոնին, Վարվարային և Դմիտրիին։ 1900 թվականին սկսում է ուխտագնացությունը դեպի Կիև, որտեղից վերադառնալիս երկար ժամանակ ապրում է Կազանում, որտեղ ծանոթանում է հայր Միխայիլի հետ, ով կապեր ուներ Կազանի հոգևոր ակադեմիայի հետ։

Պետերբուրգյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականին տեղափոխվում է Պետերբուրգ՝ հանդիպելու հոգևոր ակադեմիայի ռեկտոր եպիսկոպոս Սերգեյին (աշխարհիկ կյանքում Իվան Նիկոլայեվիչ Ստրագորոդսկի)։ Ինչպես նաև ծանոթանում է Սանկտ Պետերբուրգի հոգևոր ակադեմիայի ինսպեկտոր, ծայրագույն վարդապետ Ֆեոֆան Բիստրովի հետ, ով Ռասպուտինի ներկայացրեց եպիսկոպոս Հերմոգեն Դոլգանովին։ 1904 թվականին Ռասպուտինը ազնվազարմ հասարակության շրջանակում ձեռք է բերում «ծեր ճգնավոր», «Աստծո մարդու» կոչումները, որն էլ ամրապնդեց պետերբուրգյան հասարակության մեջ «սրբի» իր դերը՝ իրեն համարելով «մեծ ճգնավոր»[9]։ Հայր Ֆեոֆանը պատմում է «մեծն ճգնավոր»-ի մասին Չեռնոգորիայի իշխանի դստրերին (հետագայում էլ թագավորին՝ Նիկոլայ Նեթոշին)՝ Միլիցիային և Անաստասիային։ Քույրերը պատմում են թագուհուն նորահայտ հոգևորականի մասին։ Մի քանի տարի անց Ռասպուտինը սկսեց ակնհայտ տարբերվել մնացյալ «Աստծո մարդկանցից»։

1905 թվականի նոյեմբերի մեկին տեղի է ունենում առաջին անձնական հանդիպումը Նիկոլայ II ցարի հետ։ Նիկոլայ II-ի անհատական օրագրում գրված է՝

Ժամը 4-ին գնացինք Սերգեևկա։ Խմեցինք թեյ Միլիցիայի և Անաստասիայի հետ։ Ծանոթացանք «Աստվածային մարդու»՝ Գրիգորիի հետ՝ Տոբոլսկյան հողերից:

— Նիկոլայի օրագրից[10]

Ռասպուտինը ահռելի ազդեցություն է թողնում ցարական ընտանիքի վրա, մասնավորապես՝ կայսրուհու՝ Ալեքսանդրա Ֆեոդորևնայի վրա։ Ռասպուտինը օգնում էր թագաժառանգ Ալեքսեյին պայքարել իր սարսափելի հիվանդության՝ հեմոֆիլիայի դեմ, որի դեպքում բժշկությունը անզոր էր[11]։ 1906 թվականի դեկտեմբերին Ռասպուտինը թույլտվություն է խնդրում փոփոխելու իր ազգանունը՝ դարձնելով այն Նորերի-Ռասպուտին (Распутин-Новых)՝ հենվելով այն բանի վրա, որ իր համագյուղացիներից շատերը կրում են իր ազգանունը, որից էլ կարող են շփոթել իրեն։ Խնդրանքը կատարվում է[12]։

Ռասպուտինը և ուղղափառ եկեղեցին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասպուտինի վերջին տարիների նկարագիրների (Օ․ Ա․ Պլատոնով, Ն․ Բոխանով) հետազոտությունները պարզել են, որ Ռասպուտինի կապը եկեղեցու հետ ունեցել է քաղաքական նկատառումներ[13]։ Այս հեղինակների հետազոտությունների արդյունքով Ռասպուտինի՝ եկեղեցու հետ կապը ուներ խիստ քաղաքական նկատառումներ[13] ։

Առաջին մեղադրանքը խլիստովականության մեջ 1903 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականից սկսվում են առաջին մեղադրանքները ռուս ուղղափառ եկեղեցու կողմից։ Տոբոլսկի տեղային քահանա Պյոտր Օստրոումնիի կողմից [14]։ Մեղադրանքի մեջ գրված էր, որ Ռասպուտինը իրեն շատ տարօրինակ է պահում կանանց հետ, ովքեր հատուկ իր համար գալիս են Պետերբուրգից և իրենց կրքերի մասին, և թե ինչպես է Ռասպուտինը բաղնիքում ազատում կանանց այդ կրքերից։ Մեղադրանքի մեջ գրված էր այն մասին, որ նա երիտասարդության տարիներին ծանոթություն է հաստատել խլիստովականության ուսմունքի հետ։ Է․ Ս․ Ռազդինսկին նշում է, որ հետախույզ են ուղարկել Պոկրովսկոե, ով ապացույցներ չգտնելու հետևանքով հետախուզության գործը ուղարկել է արխիվ[15]։

Երիտասարդ ժամանակ զբաղվել է ձիագողությամբ։ 19-րդ դարի վերջին հարել է խլիստականների աղանդին։ Մոլեռանդ կրոնավորի քողի տակ վարել է շվայտ կյանք, որի համար ստացել է Ռասպուտին (ռուսերեն` распутный-անառակ, անբարոյական բառից) մականունը, և որը հետագայում դարձել է նրա ազգանունը։ 1904-1905 թվականին մտել է պետերբուրգյան բարձրաշխարհիկ տները, իսկ 1907 թվականին՝ ցարական արքունիք։ Որպես «մարգարե» և «դարմանող» անսահման ազդեցություն է ունեցել ցարի, թագուհու և նրանց շրջապատի վրա։ Խառնվել է պետական գործերին։ Օգտագործելով Գրիգորի Ռասպուտինի նկատմամբ եղած համընդհանուր դժգոհությունը և հույս ունենալով կանխել հասունացող հեղափոխությունը, ինչպես նաև ցարական իշխանությունը վարկաբեկելուց փրկելու ձգտումով միապետականների մի խումբ կազմակերպեց Գրիգորի Ռասպուտինի սպանությունը (1916 թվականի դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը)։ «Ռասպուտինշչինան» Ռուսաստանի իշխող վերնախավի ծայրահեղ այլասերման և քայքայման արտահայտությունն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #118598376 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Искатели. Клад Григория Распутина – документальный фильм
  4. 4,0 4,1 Метрическая книга Слободо-Покровской Богородицкой церкви Тюменского округа Тобольской губернии с записью о рождении 09.01.1869 Г. Е. Распутина, негласного духовника и фаворита семьи последнего императора Российского престола Николая II. // ГУТО ГАТО ф.№ И-177, оп.1, ед.хр. 109
  5. Распоряжение Правительства Тюменской области от 15 декабря 2008 г. № 1711-рп Об утверждении списка уникальных документов, подлежащих включению в реестр уникальных документов архивных фондов Тюменской области. Данные метрики о рождении Г. Распутина. Արխիվացված 2014-10-19 Wayback Machine
  6. Боханов, 2011, էջ 57—58
  7. Смирнов В. Л., Смирнова М. Ю. Неизвестное о Распутине. P.S. Тюмень: Издательский дом «Титул», 2010. С. 12
  8. Шацилло, 1975
  9. Жевахов, 1993, Նրան համարում էին եթե ոչ սուրբ, ապա, ամեն դեպքում, մեծ ճգնավոր։ Թե ով է ստեղծել այդ համբավը և տարածել Սիբիրից դուրս, ես չգիտեմ (ռուս.՝ Его считали если не святым, то, во всяком случае, великим подвижником. Кто создал ему такую славу и вывез из Сибири, я не знаю)։, էջ 166
  10. Дневники Николая (1894—1916)
  11. Иоффе, 1998, էջ 103—118
  12. Варламов, 2007
  13. 13,0 13,1 Фирсов, 2002
  14. Труайя, 1997
  15. Радзинский, 2004
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։