1905-ի հոկտեմբերի 17-ի հռչակագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մանիֆեստ 1905–ի հոկտեմբերի 17–ի, «Պետական կարգի կատարելագործման մասին», Նիկոլայ II-ի հրապարակած մանիֆեստը 1905 թվականի հոկտեմբերի համառուսաստանյան գործադուլի օրերին, երբ հաստատվել էր պայքարող ուժերի՝ հեղափոխության և ցարիզմի ժամանակավոր հավասարակշռություն։ Մանիֆեստը նախապատրաստել էր Ս. Վիտտեն, որը ինքնակալության պահպանման միակ միջոցը համարում էր սահմանադրական զիջումները։ Մանիֆեստը խոստանում էր քաղաքացիական ազատություններ, անձի անձեռնմխելիություն, խղճի, խոսքի, ժողովների և միությունների ազատություն, Պետական դումայի ընտրություններին մասնակցելու (հնարավորին չափ) իրավունք (գլխավորապես բանվորներին և քաղաքային մտավորականությանը)։ Դուման ճանաչվում էր օրենսդիր մարմին, առանց որի հավանության ոչ մի օրենք ուժ չէր ստանա։ Վիտտեն կազմեց նոր կառավարություն, հոկտեմբեր 21-ին հարկադրված հայտարարվեց քաղ. ներում, այնուհետև վերացվեց նախնական գրաքննությունը։ Սկսվեց նոր ընտրական օրենքի (հաստատվել է 1905 թվականի դեկտեմբեր 11-ին) նախապատրաստությունը։ Լիբերալ բուրժուազիան մանիֆեստը ընդունեց բացահայտ հրճվանքով։ Բոլշևիկները մերկացնելով մանիֆեստի խոստումների խաբեությունը՝ այն գնահատեցին որպես ապստամբած ժողովրդի առջև ցարիզմի հարկադրական կապիտուլյացիա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 224 CC-BY-SA-icon-80x15.png