Երկիշխանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երկիշխանություն, Ռուսաստանում 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո Վլադիմիր Լենինի կողմից մտցված քաղաքագիտական եզրույթ, որը նկարագրվում էր որպես «երկու իշխանությունների՝ ժամանակավոր կառավարության՝ բուրժուազիայի իշխանության ն բանվորների, զինվորների ու գյուղացիների դեպուտատների սովետների՝ բանվորագյուղացիական դիկտատուրայի յուրատեսակ ու խիստ հակասական զուգակցում»։ Ապստամբները հեղափոխության առաջին իսկ օրերին ստեղծեցին բանվորական և զինվորական դեպուտատների սովետներ։ Այնուամենայնիվ Էսեռների ու մենշևիկների համաձայնողական կուսակցություններին հաջողվեց գրավել դեպուտատական տեղերի մեծ մասը Սովետներում։ Իսկ պետական դումայի լիբերալ դեպուտատները, էսեռների ու մենշևիկների պարագլուխների հետ միասին, փետրվարի 27-ին (մարտի 12-ին) ստեղծեցին դումայի ժամանակավոր գործադիր կոմիտե, իսկ մարտի 2-ին (մարտի 15)-ին՝ ժամանակավոր կառավարություն։

Իշխանության նվաճումը հնարավոր դարձավ միայն զինված ապստամբությամբ, որը տեղի ունեցավ 1917 թվականի նոյեմբերի 7 (հոկտեմբերի 25)-ին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 602 CC-BY-SA-icon-80x15.png