Գտնվում է Սև ծովի ավազանին պատկանող Խորշատ գետի հովտում։ Շրջապատում են զառիվեր կողերով ապառաժներ։ Գտնվում է Երզնկա քաղաքից հյուսիս-արևմուտք։ Էրզրում-Տրապիզոն ճանապարհի աջ կողմում։
Բուն քաղաքը զուրկ է բուսականությունից, բայց նրան շրջապատում են գեղեցիկ և ընդարձակ այգիները։ Գյումուշհանեն հայտնի է իր տանձով և խնձորով։ Ջրառատ է, բարենպաստ կլիմայական պայմաններով։ Քաղաքից հարավ կա մի փոքրիկ լճակ։
Հնուց ի վեր հայտնի է եղել իր հանքավայրերով։ Հանքավայրերը հարուստ են արծաթով, վերջերս հայտանբերվել են նաև ոսկի, երկաթ, քարածուխ, կապար և պղինձ։
Հնում քաղաքը մտնում էր Փոքր Հայքի մեջ, սկզբում Առաջին Հայքի մեջ, ապա Հուստինյանուս I կայսրի վարչական փոփոխությունների պատճառով Երկրորդ Հայքի մեջ։
XVII դարից այն Տրապիզոն նահանգի Գյումուշհանե գավառի կենտրոնն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 134)։