Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա
Бриг «Меркурий», атакованный двумя турецкими кораблями
Aivazovsky, Brig Mercury Attacked by Two Turkish Ships 1892.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Հովհաննես Այվազովսկի
տարի 1892
բարձրություն 221
լայնություն 339
ժանր battle painting և ծովանկար
նյութ յուղաներկ և կտավ
գտնվում է Թեոդոսիա
հավաքածու Այվազովսկու պատկերասրահ

«Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա» (ռուս.՝ Бриг «Меркурий», атакованный двумя турецкими кораблями), հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավներից: Այն Այվազովսկին ստեղծվել է 1892 թվականին: Նկարը վրձնել է կտավի վրա յուղաներկով: Այս ստեղծագործության սյուժեում ընկած է այն պատումը, երբ երկու թուրքական գծանավեր՝ «Սելիմիեն» և «Ռեալ բեյը» հարձակվում են ռուսական «Մերկուրի» բրիգի՝ երկկայմ առագաստանավի վրա: Այսօր «Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա» կտավը պահպանվում և ցուցադրվում է հեղինակի ծննդավայրում՝ Ղրիմի Թեոդոսիա քաղաքի Այվազովսկու պատկերասրահում:

Բրիգի և թուրքական գծանավերի ծովամարտի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա» կտավում Այվազովսկին պատկերել է ռուսական «Մերկուրի» բրիգի ծովամարտը թուրքական էսկադրայի գերազանցող ուժերի դեմ: Դեպքերը տեղի են ունեցել այն ժամանահատվածում, երբ «Մերկուրին» պարեկություն էր անում Սև ծովում և Բոսֆորի նեղուցում:

Կտավում արտացոլված դեպքը կատարվել է 1829 թվականի մայիսի 14-ին, երբ «Մերկուրի» բրիգը կապիտան-լեյտենանտ, ռազմածովային հերոս Ալեքսանդր Իվանովիչ Կազարսկու ղեկավարությամբ, թույլ քամու պատճառով չկարողացավ հեռանալ թուրքական նավերի հետապնդումից: Հետապնդող նավերը թուրքական էսկադրայի ամենամեծ ու արագընթաց գծանավերից էին: Թուրքական առագաստանավերից մեկում գտնվում էր ռազմական նավատորմիղի կաբուդան փաշան՝ ծովակալը: Արդյունքում ռուսական բրիգը ստիպված մենամարտի մեջ մտավ թուրքերի հետ: Տախտակամածին կային ընդամենը 18 հրանոթներ, այն դեպքում, երբ թուրքական նավերում դրանց թիվը հասնում էր 200-ի:

Մարտի մեջ ներքաշվելու որոշումը ընդունվեց սպայական խորհրդի կողմից և հավանության արժանացավ բոլոր նավաստիների կողմից: Դիմակայության ժամանակ, որը տևեց երկու ժամ, «Մերկուրիին» հաջողվեց կրակ բաց անելով «Ռեալ փաշայի» վրա՝ վնասազերծել դրա կայմերից մեկը: Վերջինս ընկավ ու զրկեց նավին մանևրելու հնարավորությունից ու հետագա մարտից: Մնալով մենակ «Սելիմե» գծանավի հետ, ռուսական բրիգը կարողացավ նույն կերպ վնասել նաև դրան: Կայմը փլվեց և նավը ստիպված դուրս ելավ ծովամարտից: «Մերկուրին»[1], հընթացս երկժամյա կատաղի մարտի, շատ լուրջ վնասվածքներ ստացավ: Արդյունքում անձնակազմից ընդամենը 4 մարդկային զոհեր տվեց: Բրիգը հաջողությամբ վերադարձավ Սևաստոպոլ:

Նկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Այվազովսկին այս թեմայով վրձնել է երկու կտավներ.

  1. «Երկու թուրքական նավերին հաղթելուց հետո «Մերկուրի» բրիգը հանդիպում է ռուսական էսկադրայի հետ» (1848)
  2. «Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա» (1892)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]