Գարդարիկի

Գարդարիկի (իսլ.՝ Garðaríki, շվեդերեն՝ Gårdarike), Ռուսիայի և Կիևյան Ռուսիայի հին սկանդինավյան անվանումը, որը միջնադարում տարածված է եղել Հյուսիսային Եվրոպայում[1]։ Տերմինը թարգմանվում է որպես «Քաղաքների երկիր»[2]։
Վարյագները Գարդարիկի անվանում էին սկզբնական շրջանում Հյուսիսային Ռուսիայի հողերը, որպես ամրոցների շղթա, որոնք տարածվել են Վոլխով գետի ողջ երկայնքով՝ սկսած Լյուբշիից և Հին Լադոգայից (Alðeigja)։ Սկանդինավյան ասքերում Մեծ Նովգորոդը (Holmgarðr) դիտարկվում է որպես Գարդարիկիի մայրաքաղաք[3]։ Հին ռուսական մատենագրության մեջ Մեծ Նովգորոդն է հենց հանդիսանում Ռուսիայի մայրաքաղաքը։ Ժամանակի ընթացքում Գարդարիկի անվամբ վարյագները սկսեցին կոչել ողջ Ռուսիան, ներառյալ նաև Կիևը և Հարավային Ռուսիայի մնացած քաղաքները։
Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բառը ծագել է X+ríki (պետություն, երկիր) մոդելից, որով անվանում են պետությունը։ Բառի հիմքում ընկած է garð- արմատը (որը մոտ է հնդեվրոպական gard- արմատին), որը ունի հետևյալ նշանակությունները՝ 1) «հողատարածք, ցանկապատ, ամրություն», 2) «բակ, բանջարանոց», 3) «ունեցվածք, հողատարածք (Իսլանդիայում), տուն (Նորվեգիայում)»։ Այստեղ «քաղաք» բառը կիրառվում է «ամրոց, ամրություն, ամրացված կառույց» իմաստներով։ Սկանդինավյան «գարդ» և հին ռուսական «գորոդ (քաղաք), գրադ» բառերի նմանությունը ունեցել է մեծ դերակատարում՝ Գարդարիկի անվան ծագման համար[4]։
Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարդարիկին ժամանակագրական առումով առավել ուշ կիրառված անվանում է, որը աստիճանաբար փոխարինել է ձեռագրերում նշված Garðar անվանմանը (չպետք է շփոթել Garðr անվան հետ, որը Կոստանդնուպոլսի սկանդինավյան անվանումն է կամ Miklagarðr), կիրառվել է X դարում[5]։
Գարդարիկի անվանումը հանդիպում է XI դարի վերջին աշխարհագրական ձեռագրերում։ Այն հիշատակվում է նաև թագավորական ասքերում, որոնք թվագրվում են XII դարի առաջին կեսին, հատկապես դանիացի թագավորների վերաբերող ասքերում[6].շ։ Ֆյոդոր Բրաունի կարծիքով Garðaríki ձևը ունի իսլանդական ծագում, ովքեր ստեղծել են բազմաթիվ ասքեր։ Մինչ այդ ժամանակը ողջ Սկանդինավիայում Ռուսիան մատնանշելու համար կիրառում էին Garðar տարբերակը։ Այսպես է Ռուսիան ներկայացվել 9-11-րդ դարերի սկալդերյան պոեզիայում, ինչպես նաև քարերի վրա առկա գրվածքներում։
14-րդ դարի սկանդինավյան աղբյուրներում Գարդարիկի կոմսության կազմում նշվում էին Հոլմգարդը (Holmgarðr), Կենուգարդը (Kœnugarðr) և Պալտեկսիան (Pallteskja)[7], ինչպես նաև Ալդեգյուբորգը (Aldeigjuborg), Սմալեկսիան (Smaleskja), Սուրսդալարը (Súrsdalar), Մորամարը (Móramar) և Ռադոստոֆան (Ráðstofa)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ռուսիայի վերաբերյալ տեղեկությունները շվեդական, նորվեգական և իսլանդական աղբյուրներում ներկայացված են ասքերի տեսքով։ Առաջին անգամ Գարդարիկի տերմինը կարելի է հանդիպել Հալլֆրեդի ասքի մեջ (996 թվական)։ Բառի հիմքում ընկած է garđ- արմատը, որը նշանակում է «քաղաք», «ամրացված բնակավայր»։ ДРСЗИ, 1999, С. 464−465.
- ↑ Поспелов Е. М. Названия городов и сёл. — М.: Наука, 1996. — С. 32.
- ↑ «Sagas of the Icelanders»։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-16-ին։ Վերցված է 2016-11-18
- ↑ Джаксон Т. Н. Austr í Görđum: Древнерусские топонимы в древнескандинавских источниках. — М.: Языки славянских культур, 2001. — С. 49—59.
- ↑ Т. Н. Джаксон. AUSTR í GÖRÐUM
- ↑ «Ивар, конунг свеев, данов, норвежцев»։ Короли Швеции (ռուսերեն)։ Все монархи мира։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 2010-10-04
- ↑ Т. Н. Джаксон, AUSTR í GÖRÐUM
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Вернадский Г. В. Древняя Русь. — Тверь-М.։ ЛЕАН АГРАФ, 1996. — 448 с.
- Джаксон Т. Н. О названии Руси Garðar // Scando-Slavica. — 1984. — T. 30. — P. 133—143.
- Джаксон Т. Н. Austr í Görđum։ Древнерусские топонимы в древнескандинавских источниках. — М.։ Языки славянских культур, 2001. — 208 с.
- Kleiber B. Zu einigen Ortsnamen aus Gardarike // Scando-Slavica. — 1957. — T. 3. — P. 215—223.
- Хейвуд Дж. Люди Севера: История викингов, 793–1241 = John Haywood: NORTHMEN. The Viking Saga. — М.: Альпина Нон-фикшн, 2016. — 452 p. — ISBN 978-5-91671-630-6
|