Բախտակ, գետ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի արևելյան լանջերից, 3070 մ բարձրությունից և թափվում Սևանա լիճ։ Երկարությունը 30,3 կմ է, ջրհավաք ավազանը՝ 144 կմ²։ Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, միջինում և ստորինում՝ տաշտակաձև։ Սնումը հիմնականում ձնաանձրևային և ստորերկրյա է, վարարումը՝ ապրիլ մայիսին։ Տարեկան միջին ծախսը 0,8 մ³/վ է, հոսքը՝ 23,3մլն մ³։ Գետահովիտն ունի ռեկրեացիոն նշանակություն, կան հանքային աղբյուրների ելքեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 240)։