Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապուտջուղ (այլ կիրառումներ)
Կապուտջուղ , գետակ Հայաստանի Սյունիքի մարզում ։ Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռներից և Քաջարանից 8 կմ արևմուտքում ձախից միախառնվելով Քաջարանց գետին գոյացնում է Ողջի գետը։ Երկարությունը՝ 9,5 կմ[ 1] [ 2] ։ Սնվում է Կապուտջուղ լեռան հալոցքաջրերով[ 3] ։ Նախատեսված է գետի վրա կարուցել «Կապուտջուղ» ՓՀԷԿ[ 4] [ 5] ։
↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան , «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007 , էջ 65 — 150 էջ։
↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան , հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986 , էջ 955 — 992 էջ։
↑ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄԱԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
↑ Ահազանգ. «Կապուտջուղ» ՓՀԷԿ-ը կառուցվում է «Զանգեզուր» պետական արգելավայրում
↑ Նախատեսվում է «Կապուտջուղ» ՓՀԷԿ-ի կառուցումը «Զանգեզուր կենսոլորտային համալիրի» տարածքում