Նելսոն Ստեփանյան փողոց (Ստեփանակերտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նելսոն Ստեփանյան փողոց
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՍտեփանակերտ
Գտնվում էՍտեփանակերտ
Անվանվել էՆելսոն Ստեփանյան

Նելսոն Ստեփանյան փողոց, փողոց Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Փողոցը սկսվում է Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտից, ապա զուգահեռաբար անցնելով՝ Վերածննդի հրապարակի կողքով և հատվելով՝ Գարեգին Նժդեհի, Հակոբ Հակոբյան, Գրիգոր Լուսավորչի փողոցներով, ավարտվում է Անդրանիկի փողոցում։ Փողոցն անվանակոչվել է ի պատիվ հայ օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական զինված ուժերի լայնամասշտաբ ագրեսիայի և Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումների հետևանքով ամբողջովին հայաթափվել է Ստեփանակերտ քաղաքը և անցել ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ[1][2]։

Շենքեր և կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ի՞նչ է հաղորդել «Ալ Ջազիրա»-ն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից». news.am. 2023 թ․ հոկտեմբերի 4.
  2. «Արցախից Հայաստան այսօր 6 անձ է ժամանել. Ստեփանակերտում մնացել են պաշտոնյաներ ու քիչ թվով բնակիչներ». news.am. 2023 թ․ հոկտեմբերի 4.