Ուլուբաբյան փողոց (Ստեփանակերտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլուբաբյան փողոց
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՍտեփանակերտ
Գտնվում էՍտեփանակերտ
ՍկիզբՄարտունու փողոց
ԱվարտԿրկժան
Անվանվել էԲագրատ Ուլուբաբյան

Ուլուբաբյան փողոց, փողոց Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Սկիզբ է առնում Մարտունու փողոցի հարավ-արևելյան հատվածից և ձգվելով դեպի հարավ՝ ավարտվում է Կրկժան թաղամասի հարավում։ Փողոցից սկիզբ են առնում՝ Մարետա Շահինյան փողոցը և համանուն ու Ուլուբաբյան նրբանցքները։ Հյուսիսում, փողոցի հետ հատվում է՝ Արշակ Առուշանովի փողոցը, իսկ Սախարովի փողոցը ավարտվում է։ Հարավում հատվում է Հրանտ Գալստյան փողոցով։ Փողոցն անվանակոչվել է ի պատիվ հայ գրող, պատմաբան Բագրատ Ուլուբաբյանի։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական զինված ուժերի լայնամասշտաբ ագրեսիայի և Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումների հետևանքով ամբողջովին հայաթափվել է Ստեփանակերտ քաղաքը և անցել ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ի՞նչ է հաղորդել «Ալ Ջազիրա»-ն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից». news.am. 2023 թ․ հոկտեմբերի 4.
  2. «Արցախից Հայաստան այսօր 6 անձ է ժամանել. Ստեփանակերտում մնացել են պաշտոնյաներ ու քիչ թվով բնակիչներ». news.am. 2023 թ․ հոկտեմբերի 4.