ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր, բարձրագույն զինվորական կոչում, որը կրում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և վերջինիս ենթակայության տակ գտնվող Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի այն զինծառայողները, ովքեր վերադաս հրամանատարության կողմից ստացել են այն։ ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր զինվորական կոչումը ներկայացնող ուսադիրը բաղկացած է մեկ մեծ աստղից, որը տեղաբաշխված է ուսադիրի կենտրոնական հատվածում։ Գեներալ-մայոր զինվորական կոչում ստացած զինծառայողները դասվում են բարձրագույն սպայական կազմի շարքում։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալ-մայոր զինվորական կոչումը համարվում է բարձրագույն սպայական զինվորական կոչումներից ամենակրտսերը, որին հաջորդում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալ-լեյտենանտ և գեներալ-գնդապետ զինվորական կոչումները[1][2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]