Դանիել Դեքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Դեքեր
Հիմնական տվյալներ
Ծնվել էՊուերտո Ռիկո
Երկիր ԱՄՆ և  Հայաստան
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ
երաժիշտ
Գործիքներվոկալ
ԿրթությունCrane School of Music?
Պարգևներ

Դանիել Դեքեր, պուերտոռիկացի-ամերիկացի երգիչ, երաժիշտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագործակցել է Արա Գևորգյանի հետ, մասնակցել Սարդարապատի համերգին, գրել և կատարել է «Ադանա» երգի անգլերեն բառերը։ Արա Գևորգյանի հետ մասնակցել է համերգային շրջագայութունների Ավստրալիայում, Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում, Սիրիայում։

2005 թվականին Դանիել Դեքերը Հայաստանի կողմից պաշտոնապես հրավիրվել է Երևան՝ երգելու «Ադանա»-ն Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված համերգի ժամանակ։

2010 թվականին թողարկել է «Հայ եմ իմ ընտրությամբ» ձայնասկավառակը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Նարեկացի արվեստի միությունում [1]: Ձայնասկավառակում ընդգրկված է 13 երգ՝ «Կիլիկիա», «Դլե Յաման», «Մարտիկի երգը», «Սիրո գիշեր», «Ախր ես ինչպես», «Աղջկա երգը», «Հայոց աշխարհ», «Ադանա» երգի անգլերեն տարբերակը և այլն։ Զուգերգեր է կատարել երգչուհիներ Լեյլա Սարիբեկյանի, Քրիստինե Պեպելյանի, Շուշան Պետրոսյանի, Աննա Խաչատրյանի հետ։ 2010 և 2016 թվականներին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի է ունեցել Դանիել Դեքերի համերգը[2][3], 2017 թվականին «Իմ Արցախ» նախագծի շրջանակներում համերգով հանդես է եկել Շուշիում[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրիտյոֆ Նանսենի անվան շքանշան
  • Գրիգոր Նարեկացի հուշամեդալ, 2016[5]

Մեջբերումներ Դանիել Դեքերից[խմբագրել | խմբագրել կոդը]

- Ինքս ինձ հայ եմ զգում ու հայ համարում, չնայած արմատներս ընդհանրապես հայկական չեն։
Երբ համագործակցում էի երաժիշտ Արա Գևորգյանի հետ, լսեցի նրա «Մուշ» ստեղծագործությունն ու պարզապես սիրահարվեցի հայկական երաժշտությանը։ Մեր համագործակցությունն արդեն քանի տարի շարունակվում է, նա իմ լավ եղբայրն ու ընկերն է։ Եթե չօգներ, այս ձայնասկավառակը լույս չէր տեսնի, շատ շնորհակալ եմ նրան։
Յուրահատուկ մարդիկ են հայերը, սփռված են ողջ աշխարհով, բայց ուժեղ են, ես էլ ուզում եմ բարձր պահել հայկական ոգին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ եմ իմ ընտրությամբ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դեքեր «Հայ եմ իմ ընտրությամբ»
  2. Դանիել Դեքեր, Հայ երգչուհիները երգեցին ամերիկացի երգչի հետ
  3. «Դանիել Դեքերյան. «Ես հայ եմ իմ ընտրությամբ»». kamartert.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
  4. «Շուշիում տեղի է ունեցել Դանիել Դեքերի համերգային երեկոն (լուսանկարներ)». artsakhpress.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. {{cite web}}: Text "Artsakhpress.am" ignored (օգնություն); Text "Արցախի անկախ լրատվական գործակալություն" ignored (օգնություն)
  5. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ունեցած նշանակալի ավանդի համար երգիչ-երգահան Դանիել Դեքերը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]