Քրիստինե Պեպելյան
| Քրիստինե Ռուբենի Պեպելյան | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 22, 1980 (45 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Երկիր | |
| Ժանրեր | Փոփ |
| Մասնագիտություն | երգչուհի |
| Գործիքներ | վոկալ, ջութակ և դաշնամուր |
| Գործունեություն | 1998-ից սկսած |
| Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
| Կայք | myspace.com/pepelyan |
Քրիստինե Ռուբենի Պեպելյան (ապրիլի 22, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փոփ երգչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Երևանում՝ 1980 թվականի ապրիլի 22-ին։
1997 թվականին ավարտել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը։ 1997-2003 թվականներին սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնում։ 2005 թվականին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը։
Աշխատել է Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունում և վարել «Կինկոմ» հաղորդումը, «Շանթ» հեռուստաընկերությունում՝ «Հայսուպերսթար 3» նախագիծը, «Արմենիա» հեռուստաընկերությունում` «Բարի լույս, հայեր» առավոտյան հաղորդաշարը։
2013 թվականին եղել է Հայաստանի ձայնը նախագծի երաժշտական մարզիչ։
Հյուրախաղերով և մենահամերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Թողարկել է 3 ձայնասկավառակ, 2 տեսասկավառակ, նկարահանել է 15 տեսահոլովակ[1]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 - Որ հիշես
- 2005 - About Me
- 2007 - Live in Concert
- 2009 - The Best
- 2010 - New Hits
- 2011 - The Best Of
- 2013 - Շնորհակալ եմ
- 2014 - Live Concert in Yerevan
Տեսաերիզներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 - About Me
- 2007 - Live in Concert
- 2007 - Արսեն Սաֆարյանի, Արամեյի, Սոֆի Մխեյանի և Սիրուշոյի հետ[2]
- 2010 - Թաթա Սիմոնյանի, Աննա Խաչատրյանի, Արազ Դարեյի, Արմոյի, Ռազմիկ Ամյանի, Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի հետ[3]
- 2010 - Ռազմիկ Ամյանի, Արամեի և Սիլվա Հակոբյանի հետ
- 2014 - Live Concert in Yerevan
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 թվականին Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին։
- Արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի Երևանում, Մոսկվայում, Լոս Անջելեսում՝ «Լավագույն երգ», «Տարվա հիթ», «Լավագույն երգչուհի»։
- 2004 և 2005 թվականներին ճանաչվել է «Տարվա լավագույն երգչուհի» Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։
- 2005 թվականին Լոս Անջելեսում Ֆլորա Մարտիրոսյանի հետ կատարած դուետը արժանացել է «Լավագույն դուետ» մրցանակին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Պեպելյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Արամե, Սիրուշո, Քրիստինե Պեպելյան, Արսեն Սաֆարյան, Սոֆի Մխեյան (5x1) : Karen Studio : Free Download, Borrow, and Streaming : Internet Archive
- ↑ Մարտին Մկրտչյան, Աննա Խաչատրյան, Արմո, Հռիփսիմե Հակոբյան, Թաթա Սիմոնյան, Արազ Դարե, Ռազմիկ Ամյան, Քրիստինե Պեպելյան (8x1) : Karen Studio : Free Download, Borrow, and Streaming : Internet Archive
| ||||||||||||||