Լեյլա Սարիբեկյան
Լեյլա Սարիբեկյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1963 (57 տարեկան) Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | Երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Պարգևներ | Հայաստանի վաստակավոր արտիստ |
Լեյլա Անդրանիկի Սարիբեկյան (Լեիլա[1], 1963, հուլիսի 16, Թբիլիսի), երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի (2007), Նիգ-Ապարան (կազմակերպություն) ՀԲՀԿ պատվո անդամ (2009)։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1980 թ-ին ավարտել է Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցը, 1986 թ-ին՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի երգ-երաժշտության ֆակուլտետը։
Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1986 թ-ի օգոստոսին նշանակվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի երգ-երաժշտության ֆակուլտետի վոկալիստ։ Նույն թվականին համատեղությամբ նշանակվել է Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցի «Վարուժնակ» վոկալ համույթի ղեկավար։ Տարբեր բեմահարթակներից երգել է դեռևս դպրոցական նստարանից։ Պրոֆեսիոնալ երգեցողությամբ զբաղվում է 2000 թ-ից։ 2005 թ-ին հեղինակել է «Միասնության շուրջպար», «Ապարան» երգերը (բառերը՝ Սերգեյ Հարությունյանի)։ 2006 թ-ին թողարկել է լազերային CD-ի և հյուրախաղերով հանդես եկել ԱՄՆ-ում և Լիբանանում։ 2007-2008 թթ-ին եղել է Շանթ հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի ժյուրիի անդամ։ Նույն տեղում վարել է «Ժողովրդական տասնյակ» հաղորդաշարը։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2000 թ-ին մասնակցել է համահայկական լավագույն երգի «Սայաթ-Նովա» անդրանիկ մրցույթին և հայրենասիրական ու լիրիկական ժանրում դարձել դափնեկիր և արժանացել հատուկ մրցանակի։
- 2001 թ-ին մասնակցել է «Սայաթ-Նովա» երկրորդ մրցույթին և հայրենասիրական երգի ժանրում արժանացել է 1-ին մրցանակի։
- 2002 թ-ին մասնակցել է «Սայաթ-Նովա» երրորդ մրցույթին և «Հայաստանս» երգի համար արժանացել 3-րդ մրցանակի։
- 2002 թ-ի օգոստոսին մասնակցել է Կահիրեի երգի միջազգային 8-րդ փառատոնին և 27 երկրների 65 կատարողների մրցույթում «Հայրենի հող» երգի կատարման համար արժանացել է 2-րդ մրցանակի։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տիգրան Հայազն, Վարդենիս. հանրագիտարան։ Երևան, 2009 թ., էջ 123-124։