Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրի (Երևան)
| Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրի | |
|---|---|
Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին | |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Համայնք | Կենտրոն |
| Գտնվում է | Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկ |
| Բարձրություն | 2,2 մ |
| Քանդակագործ(ներ) | Տիգրան Արզումանյան |
| Նյութ | գրանիտ |
| Շինարարության ավարտ | 2002, դեկտեմբերի 11-ին |
| Ներկա վիճակ | Կանգուն
|
Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրի (նաև Լեոնիդ Ազգալդյանի հուշարձան[1][2], Լեոնիդ Ազգալդյանի հուշաքար[3]), Արցախյան ազատամարտի հայազգի հրամանատար, «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Լեոնիդ Ազգալդյանին նվիրված կիսանդրի, որը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկում[1][2]։
Հուշարձանը տեղադրվել է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին[1][2]։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարքանի քանդակագործն է Տիգրան Արզումանյանը[1][2]
Ճարտարապետական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը կառուցված է գրանիտից, ընդհանուր բարձրությունը 2,2 մետր է[1]։
Վանդալիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի ապրիլին Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին ենթարկվել է վանդալության, Երևանի բնակիչ Կարեն Խաչատրյանը կոտրել է Լեոնիդ Ազգալդյանի քթի հատվածը[3][4][5]։ Դեպքից հետո ոստիկանությունը հայտնաբերել է նրան և ձերբակալել, որից երեք օր անց ազատ արձակել[4][5]։ Լեոնիդ Ազգալդյանի արձանի նկատմամբ վանդալություն իրականացրած անձի կարծիքով ինքն այդ քայլին է դիմել, քանի որ, ըստ նրա, Լեոնիդ Ազգալդյանն է մեղավոր 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի համար[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 DVahagn. «ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ – idiscoverarmenia». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
- 1 2 3 4 «Ոսկեխունկ մի մոմ՝ նրա սուրբ շիրմին». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
- 1 2 «Երևանում պղծել են Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը» հոդված tert.am լրատվական կայքում, (արխիվացված 14․04․2022թ․)
- 1 2 3 «Ես Լեոնիդ Ազգալդյանի քիթը ջարդել եմ, որովհետև նա է մեղավոր 5 հազար զոհի համար» հոդված hraparak.am լրատվական կայքում, (արխիվացված 18․04․2022թ․)
- 1 2 «Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասած տղամարդը ձերբակալվել է» հոդված armeniasputnik.am լրատվական կայքում։