Երևանի երկաթուղային կայարանի միջադեպ (1990)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երևանի երկաթուղային կայարանի միջադեպ, զինված ընդհարում, որը տեղի է ունեցել 1990 թվականի մայիսի 27-ին, Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում և Երևան-Նուբարաշեն խճուղու հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային զինվորների միջև, զոհվել են 27 ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ[1][2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքերը սկսել են Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի սպասասրահում 1990 թվականի մայիսի 27-ի առավոտյան ժամը 8։30-ին։ Չպարզված պայմաններում սկսել է փոխհրաձգություն հայկական ազատամարտիկների և խորհրդային զինվորականների միջև։ Արդյունքում խորհրդային զինուժի արձակած գնդակներից զոհվել է 6 ազատամարտիկ։ Ավելի ուշ մարտերը շարունակվեցին Երևան-Նուբարաշեն խճուղում, երբ խորհրդային 7-րդ բանակի զրահատեխնիկան մտնում էր Երևան, իսկ հայ ինքնապաշտպանական ուժերը փորձում էին նրանց կանգնեցնել։ Այստեղ սպանվեցին ավելի քան երկու տասնյակ ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ[3]։ Խորհրդային 7-րդ բանակի հրամանատար Միխայիլ Սուրկովի հետ վարած բանակցությունների արդյունքում հաջողվեց համոզել, որ զորքերը ետ քաշվեն։ Չնայած զինված գործողությունները դադարեցնելուն․ խորհրդային բանակը մի քանի օր զրահատեխնիկայով շրջափակել էր Երևանի Ազատության հրապարակը[4]:

Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջադեպի զոհերին նվիրված հուշատախտակը

Զինված ընդհարման արդյունքում զոհվեցին 27 մարդ՝ ազատամարտիկներ, որոնցից վեցը Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում, և խաղաղ բնակիչներ։

Կայարանում զոհված ազատամարտիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արսեն Հարությունյան (ծնվ․ 1964)
  • Գարեգին Կարապետյան (ծնվ․ 1966)
  • Սամսոն Հարությունյան (ծնվ․ 1966)
  • Վազգեն Վարդանյան (ծնվ․ 1955)
  • Խաչիկ Մալխասյան (ծնվ․ 1967)
  • Էդիկ Պետրոսյան (ծնվ․ 1953)

Դեպքերի գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Մայիսի 20-ին Հայաստանում անցկացվեց Գերագույն խորհրդի ընտրությունների առաջին փուլը, և ակնհայտ դարձավ, որ Համազգային շարժումը հաղթում է այդ ընտրություններում։ Մոսկվան սրան փորձեց հակազդել Կայարանի դեպքերով. 1990 թվականի մայիսի 27-ին Շարժման ներկայացուցիչների և Սովետական բանակի պարեկի միջև Երևանի երկաթուղային կայարանում փոխհրաձգություն սարքվեց, և Նուբարաշենում տեղակայված սովետական զորքերը այդ առիթն օգտագործելով` «մարշ-բրասոկ» արեցին դեպի Երևան
- Ղարաբաղյան շարժման Հայաստանյան կոմիտեի և ՀՀՇ հիմնադիր-անդամ Բաբկեն Արարքցյան
Aquote2.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]