«Մարտական խաչ» շքանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարտական խաչ շքանշանից)
ՀՀ 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշան.
ՀՀ 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշան.

«Մարտական խաչ» շքանշան, Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 1993 թ. մարտի 29-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված, 1993 թ. ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1993 թ. մայիսի 8-ին ուժի մեջ մտած «Մարտական խաչ շքանշանի մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։ ՀՀ ամենահին շքանշանն է Հայրենիքի շքանշանի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի հետ մեկտեղ։ Շքանշանի հեղինակն է Ռուբեն Լևոնի Մարտիրոսյանը (Ծնված 24.06.1957թ.-ին)

Շքանշանի կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության և հմտության համար։ 2014 թ. ընդունված նոր օրենքով շքանշանի կարգավիճակը մնացել է անփոփոխ[1]։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ շքանշանով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Շքանշանի աստիճանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքանշանն ունի 2 աստիճան.

  • «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

Հիմնական հոդված՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

  • «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Հիմնական հոդված՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան ։

«Մարտական խաչ» շքանշանի բարձրագույն աստիճանը 1-ին աստիճանն է։

Կրելու կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտական խաչ շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում՝ Հայրենիքի շքանշանից հետո։

Արտոնությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված՝ զոհված անձի ընտանիքն օգտվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]