Junkers F. 13 ինքնաթիռի վթարը Թբիլիսիի մոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Junkers F. 13 ինքնաթիռի վթարը Թբիլիսիի մոտ
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակ ավիապատահար
Օդանավ

Junkers F. 13 ինքնաթիռի վթարը Թբիլիսիի մոտ, Junkers F. 13 ուղևորատար ինքնաթիռի ավիավթարը, որը տեղի է ունեցել 1925 թվականի մարտի 22-ին՝ Թբիլիսիի մոտակայքում, որի արդյունքում զոհվել է հինգ մարդ:

Աղետը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդաչու Շպիլը՝ բորտմեխանիկ Սագարաձեի հետ միասին, Junkers F. 13 մակնիշի ուղևորատար ինքնաթիռով (կողային համարանիշը՝ R-RECA, գործարանային համարանիշը՝ 590)[1] չվերթ էին իրականացնում Թիֆլիսից դեպի Սուխում: Ինքնաթիռում գտնվում էին երեք ուղևորներ[2].

  • Գևորգ Աթարբեկյան - ԱԽՖՍՀ-ում Բանվորա-գյուղացիական տեսչության Ժողկոմի տեղակալ և ԱԽՖՍՀ-ում ԽՍՀՄ փոստի և հեռատիպի ժողկոմի լիազոր ներկայացուցիչ:

Կեսօրին մոտ, ինքնաթիռը օդ է բարձրացել Թիֆլիսի օդանավակայանից և ուղղություն վերցրել դեպի Սուխում: Սակայն 15 րոպե անց, օդանավակայանում հաղորդագրություն է ստացվել, որ ինքնաթիռն այրվել է: Ականատեսների աչքի առաջ, երկու մարդ ցատկել են այրվող մեքենայից և տեղում մահացել: Ինքնաթիռը հարվածել է գետնին և պայթել[2]:

«Երեկ, ժամը 12:10-ին, Դիդուբիյսկի ձիարշավարանի մոտակայքում տեղի ունեցած Յունկերս-13 օդանավի վթարի արդյունքում զոհվել են ԱԽՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահի տեղակալ, ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ, ԽՍՀՄ Հեղափոխական ռազմական խորհրդի և Կովկասյան Կարմիր դրոշակակիր բանակի անդամ Ալեքսանդր Ֆեոդորի Մյասնիկովը, Անդրկովկասյան արտակարգ հանձնաժողովի նախագահ Սոլոմոն Գրիգորիի Մոգիլևսկին և ԱԽՖՍՀ-ում Բանվորա-գյուղացիական տեսչության Ժողկոմի տեղակալ և ԱԽՖՍՀ-ում ԽՍՀՄ փոստի և հեռատիպի ժողկոմի լիազոր ներկայացուցիչ Գեորգի Ալեքսանդրի Աթարբեկովը, ինչպես նաև երկու օդաչուներ՝ ընկեր Շպիլն ու ընկեր Սագարաձեն»[2]:

Հետևանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վթարի հանգամանքները քննող հանձնաժողովի եզրակացության համաձայն, մինչ գետնին բախվելը, ինքնաթիռի շարժիչն ու մյուս համակարգերը աշխատել են անխափան: Բռնկված հրդեհի պատճառը գտնել չի հաջողվել: Սակայն բացառված չէ, որ հրդեհն առաջացել է, երբ ուղևորներից մեկը հատակին է նետել այրվող լուցկի, որն էլ հանդիսացել է հրդեհի աղբյուր[2]:

«Մենք կորցրեցինք ընկերների և եղբայրների: Հատկապես դժվար է մտածել, կրկնում եմ կրկին, որ նրանք զոհվել են ողբերգական պատահարի, օդային աղետի արդյունքում: Դժվար թե մենք երբևէ մանրամասնորեն իմանանք նրանց զոհվելու իրական պատճառների մասին, քանի որ տեղի ունեցածի ողջ մնացած վկաներ չկան: Նրանք բոլորն էլ զոհվել են, և երեք ուղևորները, և օդաչու Շպիլը, և մեխանիկ Սագարաձեն: Հեռագրում, որն այստեղ բարձրաձայնեցին մարզային կոմիտեից, առկա է ավարտական արտահայտություն. «Թող անիծվեն այն ճակատագրական օրենքները, որոնք հանգեցրին այս աղետին»: Այդ ճակատագրական օրենքները մարդկային թուլության օրենքների էությունն են: Այս աղետը, ինչպիսին էլ որ լինեն նրա մոտավոր պատճառները, միաժամանակ հանդիսանում է և մարդու ուժի, և նրա թուլության ցուցանիշը: Ուժն այն էր, որ մարդը սովորեց թռչել, սովորեց տեղաշարժվել ոչ միայն գետնի և ջրի վրայով, այլ նաև օդով: Սակայն դրա հետ միասին, նա զոհվում է ոչ միայն ջրի և գետնի վրա, նա սովորել է զոհվել նաև օդում»[3]:

                                                                                   Լ. Դ. Տրոցկի

Ստալինի ցուցումով, Մյասնիկյանի անունով է կոչվել Ցարիցինում գտնվող Օդաչուների առաջին ռազմական դպրոցը[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ACCIDENT DETAILS» (անգլերեն)։ planecrashinfo.com։ Վերցված է 2014-08-08 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Евгений Жирнов (2008-09-08)։ «Нелепая и чудовищная катастрофа» (ռուսերեն)։ Коммерсантъ։ Վերցված է 2014-08-08 
  3. Л. Троцкий։ «Памяти Мясникова, Могилевского и Атарбекова (речь на траурном заседании в Сухуми 23 марта 1925 г.).»։ Wikireading.ru - Вики Чтение