Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան
Monument of Alexander Myasnikyan Yerevan (10).JPG
Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.6/131
Համայնք Կենտրոն
Առաջին հիշատակում 1976
Գտնվում է Գրիգոր Լուսավորչի փողոցում
Բարձրություն 8,6 մ
Քանդակագործ(ներ) Արա Շիրազ
Ճարտարապետ(ներ) Ջիմ Թորոսյան
Հիմնադրում 1976
Նյութ գրանիտ, բազալտ
Շինարարության ավարտ նոյեմբերի 25, 1980
Ներկա վիճակ կանգուն



Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան, գտնվում է Երևանում, տեղադրվել է 1980-ին, ի պատիվ հայ կուսակցական, քաղաքական, հասարակական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը կառուցված է գրանիտից ու բազալտից, բարձրությունը 8,6 մետր է։

Արձանի հետնամասում գտնվող պատերից մեկի վրա փորագրված է Եղիշե Չարենցի Մյասնիկյանի հիշատակին 1936 թվականի ապրիլի 16-ին գրված քառատողի առաջին տողը. «Նայիրյան արևն էր քո մեջ՝ լենինյան հրով ճառագած»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականի փետրվարի 10-ին Երևանում տեղադրվեց Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը կառուցելու մասին հուշաքար։

Հուշարձանի բացումը կայացավ 1980 թվականի նոյեմբերի 25-ին ՀԽՍՀ 60-ամյակի տոնակատարության օրերին, Կարմիր բանակի (այժմ՝ Գրիգոր Լուսավորչի) փողոցում[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]