Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոց
Արտաքին տեսք
| Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոց | |
|---|---|
![]() | |
![]() | |
| Տեսակ | դպրոց |
| Հիմնադրված է | 1950 |
| Անվանված է | Ալեքսանդր Մյասնիկյան |
| Տնօրեն | Ն. Հակոբյան |
| Աշակերտներ | 567 |
| Երկիր | |
| Տեղագրություն | Երևան |
| Հասցե | Երևան, Շենգավիթ, Բագրատունյաց 9 |
| Կայք | yerevan66.schoolsite.am |
Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոց, հանրակրթական դպրոց Շենգավիթ վարչական համայնքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցը հիմնադրվել է 1950 թվականին որպես տարածքի միակ միջնակարգ (տասնամյա) դպրոց, որտեղ 1950-1951 ուսումնական տարվանից սկսած իրենց ուսանել են մոտակա յոթնամյա դպրոցների (№ 50, 31, 46) շրջանավարտները։ Տնօրեն Իշխան Դարբինյանի օրոք՝ 1956 թվականին, դպրոցն անվանակոչվել է Ալեքսանդր Մյասնիկյանի անունով։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցը տեղակայված է երեք մասնաշենքերում, որոնք կառուցվել են 1950, 1968, 1975 թվականներին[1]։
Դպրոցի բակում 1959 թվականին տեղադրվել է Ալեքսանդր Մյասնիկյանի կիսանդրին (քանդակագործ՝ Գրիգոր Ահարոնյան, ճարտարապետ՝ Էդուարդ Սարապյան)։
Շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ալեքսանդր Մյասնիկյանի կիսանդրին համանուն դպրոցի բակում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.

