Jump to content

Աշոտ Սմբատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սմբատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Սմբատյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 30, 1969(1969-04-30) (55 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1991), Դրեզդենի տեխնիկական համալսարան (1991), Լայպցիգի համալսարան (1993) և HU Berlin (1997)
Մասնագիտությունմաթեմատիկոս և դիվանագետ
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ
 Ashot Smbatyan Վիքիպահեստում

Աշոտ Գվիդոնի Սմբատյան (ապրիլի 30, 1969(1969-04-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս, դիվանագետ։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (2015-2021)։

Սմբատյանի պաշտոնավարման առաջին տարում Բունդեսթագը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

վ1985-1991 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, 1990-1991 թվականներին՝ Դրեզդենի տեխնիկական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, 1991-1993 թվականներին՝ Լայպցիգի համալսարան (ասպիրանտուրա), 1993-1997 թվականներին՝ Բեռլինի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Ծառայել է խորհրդային բանակում[2]։

1991-1993 թվականներին աշխատել է Գերմանական AVX/SIEMENS ընկերության գիտահետազոտական բաժնում, 1994-1996 թվականներին եղել Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի գիտաշխատող, 1996-1997 թվականներին դասավանդել է Բեռլինի գիտության և կրթության սենատին առընթեր համալսարանի մաթեմատիկական քոլեջում։ 1997-2008 թվականներին եղել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության գրասենյակի վարիչ, 2005-2009 թվականներին՝ Գիտության և կրթության սենատին կից արտերկրի ավարտական վկայականների գնահատման և ատեստավորման փորձագիտական խորհրդի անդամ, 2009 թվականին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խորհրդատու, փորձագետ։ 2010-2011 թվականներին զբաղվել է դասախոսական և խորհրդատվական գործունեությամբ։ 2011–2013 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության առաջին քարտուղար, 2014–2015 թվականներին՝ Գերմանիայում ՀՀ դեսպանության խորհրդական, փոխդեսպան։ 2015 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բեռլին)[3]։ 2022 թվականին նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)[4]։ 2023 թվականի մայիսի 19, համատեղության կարգով, նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)[5]։

Գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։

Գերմանիայում հայկական մաֆիայի հետ առնչության մեղադրանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Գերմանիայի դաշնային հետախուզությունը կասկածներ է ունեցել, որ Սմբատյանը առնչություն ունի հայկական մաֆիայի հետ, սակայն քրեական ոստիկանությունը դրանք չի հաստատել[6]։ 2018 թվականի նոյեմբերին Սմբատյանի փաստաբանների միջնորդությամբ Բեռլինի շրջանային դատարանը արգելել է «Mitteldeutscher Rundfunk» հեռուստաընկերությանը հեռարձակել փաստագրական ֆիլմ՝ Գերմանիայում հայկական մաֆիայի վերաբերյալ[7]։

Դիվանագիտական աստիճան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ունի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ԱՇՈՏ ՍՄԲԱՏՅԱՆ. «ԱՌԱՋ ԵՆՔ ՇԱՐԺՎՈՒՄ «ՓՈՔՐ ՔԱՅԼԵՐԻ ԱՐՎԵՍՏԸ» ՀԱՅՏՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  2. Աշոտ Գվիդոնի Սմբատյան(չաշխատող հղում)
  3. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  4. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 1-ին.
  6. «Գերմանիայում հայերի եւ ՀՀ դեսպանի մասին սկանդալային հրապարակում է եղել. ԱԳՆ-ն արձագանքել է». «Հետք». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. «Mafia-Film des MDR kann nicht gesendet werden (Մաֆիայի մասին ԿԳՀ֊ի ֆիլմը չի կարող ցուցադրվել)». Mitteldeutscher Rundfunk (Կենտրոնագերմանական հեռարձակող). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող
Վահան Հովհաննեսյան
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան
Աշոտ Սմբատյան

2015 - 2021
Հաջորդող
Վիկտոր Ենգիբարյան