Գիտություն և տեխնիկա (հանդես)
«Գիտություն և տեխնիկա», խորհրդային շրջանի ամենամսյա գիտահանրամատչելի հանդես։ Հանդիսացել է Գիտատեխնիկական ինֆորմացիայի և տեխնիկա-տնտեսական հետազոտությունների Հայկական ԳՏԻ-ի հրատարակություն։ Առաջին անգամ լույս է տեսել 1963 թվականին, Երևանում։ Խմբագիր՝ ակադեմիկոս Մարտին Կասյան։
Ամսագիրը լուսաբանել է գիտության բազմաթիվ բնագավառների, առանձնապես բժշկագիտության, Էներգետիկայի, տիեզերագիտության ու տիեզերագնացության նվաճումներն ու հայտնագործություևևերը։ Անդրադարձել է Խորհրդային Հայաստանում կազմակերպվող գիտական նստաշրջաններին ու համաժողովներին։ Ունեցել է հարցազրույցներ խորհրդային նշանավոր գիտնականների հե։ Անդրադարձել է նաև հայ ժողովրդի մշակույթի պատմության Էջերին ու առեղծվածներին։
Մեծ տեղ է հատկացրել խորհրդային և միջազգային գիտահանրամատչելի պարբերականներից կատարված թարգմանական հոդվածներին։
Թերթին աշխատակցել են այնպիսի անվանի գիտնականներ, ինչպիսիք են Վիկտոր Համբարձումյանը, Վահան Ղազարյանը, Սահակ Կարապետյանը, Հովհաննես Մաղաքյանը, Լյուդվիգ Միրզոյանը, Անդրանիկ Ճաղարյանը, Սուրեն Սարգսյանը, Լիպարիտ Գյուլբուդաղյանը, Զավեն Հացագործյանը, Գարենց Սահակյանը և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 84)։ |