Վահան Ղազարյան (ակադեմիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վահան Ղազարյան (այլ կիրառումներ)
Վահան Ղազարյան
Վահան Ղազարյան (ակադեմիկոս).jpg
Ծնվել էհունվարի 1, 1918(1918-01-01)
Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 9, 2002(2002-08-09) (84 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունբուսաբան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս

Վահան Հովսեփի Ղազարյան (հունվարի 1, 1918(1918-01-01), Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 9, 2002(2002-08-09)), բուսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1951 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1974 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Ղազարյանը ծնվել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում։ Ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը, եղել է Քարահունջ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ։ 1936-1941 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում։

1941 թվականին զորակոչվել է բանակ, սովորել Թբիլիսիի հրետանային ուսումնարանում, ստացել լեյտենանտի կոչում և մասնակցել Ղրիմի պաշտպանության մարտերին։ Վիրավորվել է 1942 թվականին և ազատվել ծառայությունից, նշանակվել Երևանի 17-րդ հատուկ հրետանային դպրոցում դասատու, միաժամանակ սովորել Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում[1]:

1946 թվականին եղել է ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի բույսերի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ, 1949-1988 թվականներին՝ տնօրեն, 1988 թվականից գիտական խորհրդատու, 1970-1992 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ կենսաբանության գիտական բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1970-1994 թվականներին՝ նախագահության անդամ, 1994-2002 թվականներին՝ բուսաբանության ինստիտուտի պատվավոր տնօրեն[2]:

Վահան Ղազարյանին նվիրված հուշատախտակ Երևանի բուսաբանական այգում
Վահան Ղազարյանին նվիրված հուշատախտակ Երևանում

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական հետազոտությունները վերաբերում են բույսերի ֆիզիոլոգիային, բարձրակարգ բույսերի անհատական զարգացման և ծերացման հիմնահարցերին, բույսերի կենսագործունեության ակտիվացման, ցածրաբուն անտառների աճման և արդյունավետության վաղաժամ անկման պրոցեսների պարզաբանման օրինաչափություններին[3]:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծրագիր «Բույսերի ֆիզիոլոգիա միկրոբիոլոգիայի հիմունքներով» դասընթացի, 1949 (խմբագիր՝ Վ. Ղազարյան)
  • Բուսաբանություն։ Բջիջ, 1971 թ. (խմբագիր՝ Վահան Ղազարյան)
  • Стдийность развития и старения однолетних растений (Միամյա բույսերի զարգացման և ծերացման ստադիականությունը), 1952 թ. т.л. (Ваган Осипович Казарян)
  • Вопросы индивидуального развития растений : (Труды ботанического института) N 20, 1977 : т.л. (В.О. Казарян)
  • XX научная сессия по адаптации растений, посвященная 50-летию Ботанического сада АН Армянской ССР 22 - 25 октября : ( Тез. докл. ), Ереван: АН АрмССР, 1984[4]
  • Доклады Ереванского симпозиума по онтогенезу высших растений, Ереван: АН АрмССР, 1966
  • Физиологические аспекты эволюции от древесных к травам, Ленинград: Наука. Ленингр. отд-ние, 1990
  • Никотиновые алкалоиды растений, Ереван: АН АрмССР, 1974

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]