Գարենց Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարենց Հովհաննեսի Սահակյան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1937 (86 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբուսաբան-մարգագետնաբան

Գարենց Հովհաննեսի Սահակյան (1937, հոկտեմբերի 25, Երևան), բուսաբան-մարգագետնաբան։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1990 թ.), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1994 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1961-1995 թվականներին աշխատել է Հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտի հողերի էրոզիայի բաժնում, 1990-1995 թվականներին եղել է բաժնի վարիչ 1994-1995 թվականներին, միաժամանակ՝ փոխտնօրեն, 1996-2001 թվականներին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի երևանյան գրասենյակի գյուղատնտեսական ծրագրերի ղեկավար։ 1995-1996 և 2001-2004 թվականներին աշխատել է Արգենտինայում. 2004 թվականից՝ Հողագիտության, ագրոքիմիայի և մելորացիայի գիտական կենտրոնի խորհրդատու։

Աշխատանքները վերաբերում են էրոզացված հողերի դասակարգման և հողապաշտպան միջոցառումների մշակման խնդիրներին։ Տվել է էրոզացված և ոտնահարված կերահանդակների դասակարգման մեթոդիկան և բարելավման միջոցների սխեման[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.