Հովհաննես Մաղաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաղաքյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Մաղաքյան
Ծնվել էմարտի 24 (ապրիլի 6), 1914
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 14, 1982(1982-02-14) (67 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունակադեմիկոս
Հաստատություն(ներ)Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Գործունեության ոլորտերկրաբանություն
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական լեռնային ինստիտուտ
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարԱլեքսանդր Զավարիցկի
ՊարգևներԿարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Ստալինյան մրցանակ


Մաղաքյան Գևորգի Հովհաննես (Իվան) (ռուս.՝ Иван Георгиевич Магакьян, մարտի 24 (ապրիլի 6), 1914, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 14, 1982(1982-02-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային երկրաբան, Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1948), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1948), պրոֆեսոր (1949), ՀԽՍՀ գիտությունների և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1961

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Լենինգրադի լեռնային ինստիտուտը (19351934-1940 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Տաջիկ-Պամիրյան արշավախմբում՝ որպես ջոկատի պետ։ 1940 թվականին զորակոչվել է բանակ։ Ծանր վիրավորվելուց հետո, 1942 թվականի աշնանը, զորացրվել է և անցել աշխատանքի ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող, իսկ 1947 թվականից՝ տնօրենի գիտական գծով տեղակալ։ 1957 թվականին Մաղաքյանը ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ նախ՝ տեխնիկական գիտությունների, իսկ 1963-ից՝ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ 1963-1966 թվականներին համատեղության կարգով եղել է երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենը։

Հովհաննես Մաղաքյանի հուշատախտակը Մարշալ Բաղրամյան պողոտա յում

1940 թվականից դասախոսել է Լենինգրադի լեռնային ինստիտուտում, իսկ 1950 թվականից մինչև այժմ՝ Երևանի համալսարանում։ Հիմնական աշխատությունները վերաբերում են մետաղածնության, մետաղային հանքավայրերի ու ֆորմացիաների, միներալոգիայի, երկրաքիմիայի ու միներագրաֆիայի հարցերին։ Մետաղային հանքավայրերի մասին ուսմունքի, հրաբխային ֆորմացիաների մետաղածնության, տեկտոնա-մագմատիկ համալիրների մետաղածնական մասնագիտացման գծով Մաղաքյանի զարգացրած պրոբլեմները լայն արձագանք են գտել ԽՍՀՄ-ում և արտասահմանում։ Մաղաքյանի մի շարք գիտական աշխատություններ թարգմանվել են օտար լեզուներով։ Նրա «Մետաղային հանքավայրեր» ձեռնարկը ԽՍՀՄ հիմնական բուհական դասագրքերից է, թարգմանվել է չինարեն (ՉԺՀ, 1957) և անգլերեն (ԱՄՆ, 1968)։ Մաղաքյանը ընտրվել է ՀԽՍՀ V գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ (1950) և ՀԽՍՀ (1976) պետական մրցանակների դափնեկիր է։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, կարմիր աստղի, «Պատվո նշան» շքանշաններով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մետաղածնություն, Երևան, 1978 թ.։
  • Օգտակար հանածոների հանքավայրերի առաջացման պայմանները, Երևան, 1981 թ.։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Малхасян Э.Г., Хачатурян Э.А., Иван Георгиевич Магакьян, Е., 1974.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Магакьян Иван Георгиевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 190 CC-BY-SA-icon-80x15.png