Երկրաբանական միջազգային կոնգրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երկրաբանական միջազգային կոնգրեսի 15-րդ նստաշրջանի մասնակիցները (Հարավային Աֆրիկա, 1929թ․)

Երկրաբանական միջազգային կոնգրես (անգլ.՝ International Geological Congress, ֆր.՝ Congrès international de géologie), երկրաբանների միջազգային գիտական միավորում։

Օժանդակում է Երկրի մասին գիտությունների բնագավառում կատարվող տեսական ու գործնական նշանակության հետազոտություններին և գիտական ինֆորմացիայի փոխանակմանը։ Հիմնադրվել է 1875 թվականին և ունի տարբեր մասնաճյուղեր։ 3-4 տարին մեկ անգամ տարբեր երկրներում հրավիրվում է Երկրաբանական միջազգային կոնգրեսի նստաշրջան։ Առաջին նստաշրջանը տեղի է ունեցել 1878 թվականին, Փարիզում։ Մինչն 1975 թվականը կազմակերպվել է 24 նստաշրջան։ Սովորաբար յուրաքանչյուր նստաշրջան նվիրվում է որոշակի հիմնախնդրի, կազմակերպվում են էքսկուրսիաներ՝ գիտնականների մերձեցման և տվյալ երկրի երկրաբանական կառուցվածքին ծանոթանալու համար։ Նստաշրջաններում կարդացված զեկուցումները հրապարակվում են «Աշխատություններ»-ի ձևով։ Երկրաբանական միջազգային կոնգրեսը 1897 թվականին սահմանել է հայ երկրաբան Լ․ Ա․ Սպենդիարովի անվան մրցանակ, որը շնորհվում է այն երկրի լավագույն գիտնական-երկրաբանին, որտեղ տեղի է ունենում նստաշրջանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 617 CC BY-SA icon 80x15.png