ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | ինստիտուտ |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1935 |
տնօրեն | ե․գ․դ․ Խաչատուր Մելիքսեթյան |
Անձնակազմ | 165 մարդ (ապրիլի 1, 2017) |
Պարգևներ | |
Կայք | geology.am |
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ , գիտահետազոտական ինստիտուտ Երևանում։ Հիմնադրվել է 1935 թվականին, ՀԽՍՀ ԺԿԽ-ին կից և 1936 թվականին մտել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (1943-1991 թթ․՝ ՀԽՍՀ ԳԱ) մեջ։ Ունի Հայաստանի երկրաբանության և հնէաբանության, պետրոլոգիայի և միներալոգիայի, հրաբխականության, օգտակար հանածոների, փորձարարական երկրաբանության, մաթեմատիկական երկրաբանության, տեկտոնիկայի, երկրաքիմիայի, ջրաերկրաբանության, երկրամեխանիկայի և աշխարհագրության բաժիններ, բացարձակ երկրաժամանակագրության, միներալոգիական, քիմիական, ռենտգենակառուցվածքային, սպեկտրալ, էլեկտրոնային մանրադիտակի, ջրաքիմիական լաբորատորիաներ, արհեստանոցներ, մշտական գիտահետազոտական բազաներ Քաջարանում և Կապանում, Ախթալայում, Վարդենիսում, երկրաբանական թանգարան՝ Երևանում։ Ուսումնասիրում է Հայաստանի երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները՝ մետաղային և ոչ մետաղային հանքային հումքը, շինանյութերն ու զարդաքարերը, ջրային ռեսուրսները։ Գիտակազմակերպչական աշխատանքները իրականացնում են ընդհանուր և խնդրային գիտական խորհուրդները[1]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Armenia National Academy of Sciences of։ «National Academy of Sciences of Armenia»։ www.sci.am։ Վերցված է 2016-11-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի պաշտոնական կայքը Archived 2014-10-02 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 615)։ ![]() |