Օգտակար հանածոների երկրաբանությունը և երկրաքիմիան Հայաստանում
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Օգտակար հանածոների երկրաբանությունը և երկրաքիմիան Հայաստանում և մետաղագոյացում։ Պարզաբանվել են օգտակար հանածոների տեղայնացման երկրաբանակառուցվածքային պայմանները, առանձնացվել են մետասոմատոզի ֆացիաները, ի հայտ են բերվել գլխավոր կազմավորումների հանքավայրերի առաջացման պայմանները, մշակվել է Փոքր Կովկասի կառուցվածքային մետաղագոյացման շրջանացման սխեման, կազմվել են հանք, դաշտերի և հանքավայրերի խոշոր մասշտաբի երկրբանական, երկրաբանակառուցվածքային կանխատեսումային մետաղագոյացման քարտեզներ (Հ. Մաղաքյան, Ս. Մկրտչյան, Կ. Քարամյան, է. Խաչատրյան, է. Ղուլյան, Լ. Տեր-Աբրահամյան, Ռ. Տայան, Կ. Մուրադյան, Ս. Աչիկգյոզյան, Պ. Ալոյան, Ս. Ջոհրաբյան, Լ. Մելիքյան և ուրիշներ)։ Բացահայտվել են տարբեր կազմավորումներում հանքային միներալների, հազվագյուտ և ազնիվ տարրերի տեղաբաշխման առանձնահատկություններն ու օրինաչափությունները (Հ. Մաղաքյան, Գ. Փիջյան, Ա. Ֆարամազյան, Շ. Ամիրյան, Ա. Կարապետյան, Բ. Մելիքսեթյան, Վ. Պարոնիկյան, Ռ. Զարյան և ուրիշներ)։ Կատարվել է կավային, ցեոլիտային, դիատոմիտային, կրաքարային, կայծքարային առաջացումների երկրաբանանյութ. տիպայնացումը, առանձնացվել են դրանց արդյունաբերական տիպերը (Հ. Պետրոսով, Մ. Սաթյան, Թ. Ավագյան, Ռ. Մանդալյան, Գ. Նիսանյան, ժ. Ստեփանյան, Ա. Սադոյան, Ա. Մնացականյան և ուրիշներ)։ Սերգեյ Գրիգորյանը մշակել է «կույր» (ընդերքում թաքնված) հանքավայրերի երկրաքիմիական որոնումների ուսմունք, հանք, մարմնի շուրջ քիմիական տարրերի որոշակի գոտիականությամբ բաշխվածության վրա հիմնված հանքավայրերի որոնման մեթոդներ (գրանցվել են որպես հայտնագործություն՝ 1979 և 1990 թվականներին), որոնք ունեն համաշխարհային կիրառություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |