Մարտին Կասյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կասյան (այլ կիրառումներ)
Մարտին Կասյան | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 14, 1905[1][2] Աբասթուման, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
| Մահացել է | հոկտեմբերի 25, 1995[2] (90 տարեկան) Երևան, Հայաստան[2] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | մեքենագետ |
| Հաստատություն(ներ) | ՀԱՊՀ[1] և Գիտություն և տեխնիկա[1] |
| Գործունեության ոլորտ | մեքենաշինություն |
| Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1][2][3] |
| Ալմա մատեր | Վրաստանի տեխնիկական համալսարան (1928)[1] |
| Կոչում | ակադեմիկոս[1] |
| Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[2] (1943) |
| Պարգևներ | |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Մարտին Վահանի Կասյան (սեպտեմբերի 14, 1905[1][2], Աբասթուման, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 25, 1995[2], Երևան, Հայաստան[2]), հայ խորհրդային մեխանիկ։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956)[4], ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Թբիլիսիի Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը (1928)։ 1949 թվականից Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության տեխնոլոգիայի ամբիոնի վարիչն է։ 1955 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ 1957-1961 թվականներին եղել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի պետական գիտատեխնիկական կոմիտեի (ՊԳՏԿ) նախագահը և ԽՍՀՄ ՊԳՏԿ-ի անդամ։

1963 թվականից հասարակական կարգով եղել է «Գիտություն և տեխնիկա» պարբերականի գլխավոր և Հայկական ՄԱՀ ԳԱ տեղեկագրի տեխնիկական գիտությունների բաժանմունքի պատասխանատու խմբագիր։ Հիմնականում զբաղվել է մետաղների կտրման և մեքենաշինության տեխնոլոգիայի հարցերով. մետաղների կտրման պրոցեսները կառավարող ֆիզիկական հիմունքների հայտնաբերմամբ, ռեժիմային դաշտի՝ մեքենաների շահագործման պայմաններում լծորդների որակը և դրանց երկարակեցությունը որոշող օպտիմալ պարամետրների սահմանմամբ։ Ստեղծել է բնական քարերը (այդ թվում բազալտները) մշակող հատուկ հաստոցներ[5]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մետաղների կտրման հիմունքները, 2 հրատարակություն, Երևան, 1961 (համահեղինակ)։
- Оптимизация режимов резания при решении технологических задач, Е., 1981 (համահեղինակ)[6]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мартын Ваганович Касьян. Библиография, Е., 1975.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Մարտին Կասյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 275)։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Կասյան» հոդվածին։ |
| ||||||||||
- Սեպտեմբերի 14 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հոկտեմբերի 25 մահեր
- 1995 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Երկարակյացներ
- Խորհրդային գիտնականներ
- Հայ մեխանիկոսներ
- Հայ պրոֆեսորներ
- Վրաստանի տեխնիկական համալսարանի շրջանավարտներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ