Անդրանիկ Ճաղարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրանիկ Ջումշուդի Ճաղարյան
Ծնվել էմայիսի 12, 1916(1916-05-12)
ԾննդավայրԱստղաշեն
Մահացել էմայիսի 22, 1985(1985-05-22) (69 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ, մարդաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԶավակներԼևոն Ճաղարյան

Անդրանիկ Ջումշուդի Ճաղարյան (մայիսի 12, 1916(1916-05-12), Աստղաշեն - մայիսի 22, 1985(1985-05-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ, մարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1957), պրոֆեսոր (1960)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1963

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտի կազմակերպիչներից է։ 1957-1960 թվականներին՝ նույն ինստիտուտի սրտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, (1958 թվականին կատարել է սրտի արատի առաջին վիրահատությունը Հայաստանում), 1960-1982 թվականներին՝ ԵԲԻ վիրահատական վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վարիչ[1]։

Անդրանիկ Ճաղարյանի հուշատախտակը Երևանում

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են սրտի արատների վիրաբուժության, աորտայի բնածին նեղացման, սրտի պսակածն անոթների անբավարարության հարցերին։ Օժտված լինելով կերպարվեստագետի արտակարգ ձիրքով՝ նա ինքն է ստեղծել իր գրքերի բոլոր գունավոր ատլասները։ Մշակել է դեմքի պլաստիկ վերականգնման մեթոդ։ 1970 թվականին ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին կից հիմնել է մարդաբանության լաբորատորիա, 1978 թվականին ՀԽՍՀ ազգագրության թանգարանում (Սարդարապատ)՝ բրոնզեդարյան մարդկանց գանգերի հիման վրա վերականգնված դիմաքանդակների պատկերասրահ։ Վերականգնել է Պետրոս Դուրյանի (1972), խուռիական (բրոնզեդարյան), ուրարտական և Շենգավիթում 6 հազար տարի առաջ ապրած բնիկների դեմքեր։ Այդ դիմաքանդակներից մի քանիսը դարձել են Նոր Զելանդիայի և Լիբանանի ազգային թանգարանների սեփականությունը։ ԱՄՆ-ի հայ մասնագետների միության անդամ (1967)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեծ մրցանակ (Բրյուսել, 1958)
  • ԽՍՀՄ ԲԳԱ Ն. Բուրդենկոյի անվան մրցանակ (1961)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճաղարյան Ա. Ջ., Սրտի վիրաբուժության նվաճումները, 1959։
  • Օպերատիվ վիրաբուժություն և տեղագրական անատոմիա, Ե., 1969։
  • Պետրոս Դուրյան։ Դեմքի վերականգնումը, Ե., 1971։
  • Атлас врожденных пороков сердца и магистральных сосудов, М., 1957;
  • Атлас хирургии сердца, Е., 1961;
  • Внешняя морфология лица и пластическая реконструкция, Е., 1984.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։