Լևոն Ճաղարյան
![]() | |
Ծնվել է | մարտի 3, 1940 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 1, 2022[1] (82 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Ծնողներ | հայր՝ Անդրանիկ Ճաղարյան |
Լևոն Անդրանիկի Ճաղարյան (մարտի 3, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 1, 2022[1], Երևան, Հայաստան), վիրաբույժ, ՀՀ վաստակավոր բժիշկ (2011)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լևոն Ճաղարյանը ծնվել է 1940 թվականին հայ վիրաբույժ, մարդաբան Անդրանիկ Ճաղարյանի ընտանիքում։ 1963 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Բժշկական ծառայության պահեստի լեյտենանտ (1965 թվական)։ 1963-1980 թվականներին աշխատել է Ալավերդիի, Աշտարակի կենտրոնական շրջանային, Երևանի 2-րդ կլինիկական, «Մալաթիա» և «Շտապ օգնության» 1-ին հիվանդանոցներում, Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի պրոկտոլոգիայի ամբիոնում, 1980 թվականից՝ «էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում։ 1988 թվականից աշխատել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքում[2]։
1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ գործուղվել է աղետի գոտի. Ախուրյանի վրանային հրապիտալում (6 ամիս) և Սպիտակի հիվանդանոցում (1 տարի) բուժօգնություն է ցույց տվել երկրաշարժից տուժածներին։ 1993-1994 թվականներին Հադրութի ռազմադաշտային շարժական հոսպիտալում վիրահատել է հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների։ Աշխատությունները վերաբերում են վիրաբուժական հիվանդությունների խնդիրներին։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեջբերումներ Լևոն Ճաղարյանից[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նկարելը հաճույք է. մեծ հաճույք։ Ես սիրում եմ «ձեռքի գործը». ըստ էության վիրաբուժությունը ինչ է, եթե ոչ հենց ձեռքի գործ. հունարենից թարգմանաբար՝ խեռո - ձեռք, վիրաբուժություն (хирургия - ձեռքի գործ)։ Հաճախ ցանկություն ես ունենում ստեղծագործելու և զգում ես, որ իրականում ինչ-որ բան ստացվում է։ Իհարկե, առաջին փորձից կարող է չստացվել, երկրորդի արդյունքը՝ լինել ոչ այնքան բավարար, այսուհանդերձ, հենց ինքնին ստեղծագործական ընթացքը հոգեպարար է, իսկ վերջնական արդյունքը՝ ոգևորիչ[4]։ | ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր վիրաբույժ Լևոն Ճաղարյանը
- ↑ «Լևոն Անդրանիկի Ճաղարյան»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-16-ին։ Վերցված է 2014-10-31
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ ՀՀ - Ամսագիր «Ֆարմացևտ պրակտիկ» 3-4 2009 (15)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |